23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայրերը պետք է սահմանափակեն սուրճը

Համաձայն փորձագետների՝ մայրերը, որոնք պայքարում են իրենց երեխաներին քնեցնելու համար, պետք է նկատի ունենան, թե որքան կոֆեին են սպառում օրվա ընթացքում:

Սուրճ կամ թեյ ըմպելիս և նույնիսկ շոկոլադ ուտելիս արյան տոնուսը բարձրանում է: Սակայն դրա հետևանքով երեխաները կարող են անհանգիստ, դյուրագրգիռ դառնալ և չքնել, քանի որ այդ ամենը նորածնին է փոխանցվում մայրական կաթի միջոցով: Կրծքով սնուցման բժշկական ամսագրի խմբագիր, բժիշկ Ռութ Լորենսն ասում է, որ նորածինները դժվարանում են այն դուրս բերել իրենց օրգանիզմից՝ հատկապես կյանքի առաջին 2 շաբաթում: Սա կարող է կուտակվել և հանգեցնել բացասական ախտանիշերի:

«Սովորաբար մայրերը, հատկապես կրծքով կերակրողները, պետք է սահմանափակեն կոֆեինի չափը»,- ասել է նա կոֆեինի հետազոտությունների տեղեկագրում:

Նյու Յորքի Ռոչեստր համալսարանի պրոֆեսորներից մեկն ավելացրել է, որ մայրերը ընդհանրապես պետք է խուսափեն այն ամենից, ինչը կարող է ավելացնել կոֆեինի մակարդակն օրգանիզմում:

Սակայն հարց է առաջանում՝ նվազագույնը քանի՞ բաժակ սուրճ է կարելի ըմպել օրվա ընթացքում: Ըստ բժիշկ Լորենսի՝ դա կախված է անհատից, քանի որ որոշ մարդիկ ավելի զգայուն են, քան մյուսները:

Որպես ընդհանուր պրակտիկա՝ մայրերին խորհուրդ է տրվում ընդունել 300 միլիգրամից ոչ ավելի կոֆեին, որը համարժեք է 1 օրվա ընթացքում 3 գավաթ սուրճին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ