21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օդերեւութաբանները զգուշացնում են

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում՝ նաեւ մառախուղ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  25-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 6-7 աստիճանով: Երեւան քաղաքում […]

Կարող է ձեւավորվել միատարր ԱԺ

«Թվում է, թե մի իրավիճակում ենք, երբ բոլոր քաղաքական ուժերը ինքնարտահայտվելու հնարավորություն ունեին, բայց այս պահին չկան հրապարակում», – անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը : Նրա խոսքով, թեեւ ՏԻՄ ընտրությունները սխալ է քաղաքականացնելը, բայց քաղաքական դիսկուրսի տարրեր էլ չնկատվեցին։ Հրանուշ Խառատյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես պետք է այդ ուժերը պատրաստ […]

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման եւ ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում […]

Պատկերացնում եմ ապագա պատգամավորներին ու սարսափում. այս պահին ԱԺ-ը հակակշիռ է և պետք է մնա

Ես հասկանում եմ, որ մինչև այսօր ԱԺ-ը ոչ մի ձևով չի խոչընդոտել նոր կառավարության տնտեսական աճի ապահովմանը, սկսած կուտակային կենսաթոշակներից, Սևանի ջրառից ավարտած մինչ մեր օրերը ցանկացած ներկայացված նախագիծ հաստատվել է: ԱԺ-ը՝ մեղավոր չի, որ Նիկոլի կադրերը կոմպետենտ չեն, որ Նիկոլը բացառապես շարժվում է քայլարշավի մասնակիցներին աշխատանքի տեղավորելով: Օրինակ՝ Արարատի մարզպետը չորս ամիս հետո չգիտի, […]

ՀԱԿ-ի հայտարարությունը

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հայ Ազգային Կոնգրեսը:   Հայտարարության մեջ ասվում է. Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ […]

Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն:  «Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու  համար», – ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Թե ի՞նչ գործով է Երանոսյանը կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանն ասաց, որ այդ մասին տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ։

Ամենածանր մղձավանջում անգամ չէի կարող պատկերացնել

Ամենածանր մղձավանջում անգամ չէի կարող պատկերացնել, որ իմ հարազատ Երևանում ժողովրդիս մոտ մեկ երրորդի համար քաղաքապետի պաշտոնում ընդունելի «գործիչ»,-ը գավառական մակարդակի ծաղրածուն է: Բոլոր նրանք, ովքեր դարեր շարունակ համաշխարհային մեծության հանճարներ ծնած ժողովրդիս հասցրին այս վիճակին, իրենց վարձքը ԱՍՏԾՈՒՑ են ստանալու, քանզի գրված է. «Մշակն իր վարձքին արժանի է»: Ղուկաս 10:7 Հ.Գ. – Բայց զուր […]

Ինչպե՞ս են խախտվել լրագրողների իրավունքները ընտրությունների ժամանակ /տեսանյութ/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտություններին լրագրողների և լրատվամիջոցների գործունեության իրավունքների խախտման դեպքերին` «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից: Մելիքյանի խոսքով` նույնիսկ այն խախտումները, որոնք արձանագրել են տեղական դիտորդները, չեն եղել գլոբալ մակարդակի: «Ընտրությունների օրը արձանագրվել է ընդամենկը 1 դեպք՝ 8/5 ընտրատեղամասում, […]

Ով չէր պաշտում, հայտնվում էր «հակաների» ցուցակում և պատժվում, բնականաբար՝ ժողովրդի անունից

Անգլիայի լեգենդար վարչապետ Չերչիլն ասում էր, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է, բայց մարդկությունը դեռ ավելի լավ բան չի հորինել։ Չերչիլն ուզում էր ասել, որ մյուս համակարգերի հետ համեմատության մեջ է ժողովրդավարությունը լավը։ Ժողովրդավարության հակադիր մոդել է համարվում միապետությունը։ Ժողովրդավարության ու միապետության արանքում կարելի է տեղավորել ավտորիտար ռեժիմների տարատեսակները։ Ժողովրդավարության պայմաններում համարվում է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է իր քվեով։ Ժողովրդավարությունը […]

Սենց էլ ապրում ենք. Ժողովուրդ

Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար եւ ինքնակառավարվող հրամայականի մասին խոսեց եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված։ Ավելին` նախւսրար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ–ականներով։ Մշակույթի ՔՊ-ական նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի