22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լավ կլինի հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների. Ալեքսանդր Իսկանդարյան

Երևանի ավագանու ընտրությունների ելքից տրամաբանորեն բխում են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այժմ լավ կլիներ հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների, և դրա հավանակնությունը շատ մեծ է: Այս խորհրդարանը պահել մինչև 2022 թ. հեշտ չի լինի, ինչպես նաև հեշտ չի լինի մինչև այդ ժամկետը պահպանել նման մեծ ժողովրդականություն: […]

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ. Հայկ Մարության

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով հաղթած «Իմ քայլը» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Սիրելի’ հայրենակիցներ ջան, սիրելի’ երևանցիներ ջան, հարազատնե’ր ջան, այս հաղթանակը մեր […]

Եթե միայն սուբյեկտն է հեղինակություն, սա չի կարող հեղափոխություն համարվել. Լեռնիկ Ալեքսանյան

«Ինձ համար ընտրություններն ավելի դրական էին, քան՝ նախընտրական քարոզարշավը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Վերջինս անդրադառնալով քաղաքացիների քիչ մասնակցությանը  ընտրություններին, ասաց,  որ չէր եկել այն շերտը, որը շահագրգռված չէր:  Ալեքսանյանը բացասական է գնահատում դա, ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Խոսելով Հայկ […]

Իմաստ չկար մասնակցելու մատնացույց արված ընտրություններին. Արամ Սարգսյան

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները դրական է գնահատում: «Սա ապացուցում է, որ այն հույսը, որը ժողովուրդը կապում է նոր իշխանության հետ, բերեց այսպիսի աննախադեպ արդյունքի»,-«Հենարան» մամուլի ակումբում ասաց նա: Սարգսյանն ընդգծեց, այն որ Հայկ Մարությանը հաղթելու էր միանշանակ էր. «Դրա համար էլ մենք հայտարարեցինք, որ իմաստ չկա մասնակցելու մատնացույց արված ընտրություններին՝ […]

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը ընտրողների 43 տոկոսի 80 տոկոսանոց «համաձայնությամբ» հիմնավորելը խիստ դժվար է լինելու, եթե ոչ անհնարին

Երեկ տեղի ունեցած ընտրությունները վերջին 25 տարիների բոլոր ընտրություններից տարբերվում էին ընտրակաշառքի և լարվածության բացակայությամբ և բնույթով ժողովրդավարական էին: Պարզվեց, որ ընտրողների սոցիալական վարքը իրական փոփոխության է ենթարկվել և սրանից ամենամեծ հետևությունները պետք է անեն քաղաքական ուժերը: Եթե ոչ ժողովրդավարական ընտրություններում հնարավոր է ներկուլիսային պայմանավորվածությունների գնալ և ապահովել սեփական տեղը քաղաքական դաշտում, ապա ժողովրդավարական ընտրությունները […]

ԿԸՀ նախագահը չմեկնաբանեց

«Մասնակիցների թիվը խոսում է բարձր ակտիվության մասին, եթե առաջին կեսին ավելի քիչ էին այցելում, կեսօրին բարձրացավ», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, գնահատելով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության ակտիվությանը։ Նա չմեկնաբանեց դիտարկումը, թե ապրիլին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո մասնակցության ավելի բարձր ցուցանիշ էր ակնկալվում։ «Դրանք արձանագրված թվեր են, որոնց […]

ԿԸՀ-ն ամփոփում է Երեւանի ավագանու ընտրությունները

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները ամփոփող ԿԸՀ արտահերթ նիստին Տիգրան Մուկուչյանը ներհայացրեց նախանական արդյունքները։ Այսպես, նախնական արդյունքներով հիմնական եւ լրացոցցիչ ցուցակներով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 848 346 է, մասնակիցների թիվը 370 365 է կամ 43.66 տոկոս, անվավեր քվեաթերթիկները 7500-ն են։   Ընտրություններին ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.   ԲՀԿ-6.95 տոկոս Երեւանի հանրություն- 0.69 տոկոս […]

Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան հանրագրում հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը […]

ՀՀԿ-ն պատրաստ է բանակցել Փաշինյանի հետ

«Պատրաստ ենք բանակցության: Եթե կգա, կառաջարկի, կմտածենք»,- այսպես է պատասխանել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ն լուծարելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարություններին: Հիշեցնենք, Փաշինյանն այսօր Նյու Յորքում տեղի հայերի հետ հանդիպմանը նշել է, թե Երեւան վերադառնալուն պես բանակցություններ կսկսի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ՝ ԱԺ-ն լուծարելու հարցի շուրջ:  ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հարցի վերաբերյալ հստակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի