12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ուրեմն ինչ ա անում էս մեր մուտիլովշիկը» /տեսանյութ/

Երեկ ընկերներիցս մեկը Կարգին հաղորդման 587րդ թողարկումը ցույց տվեց: Տենց թեթև խնդացի, իսկ էսօր սիրտս խառնեց: Մի ալարեք մտեք, նայեք, բայց աշխատեք սոված փորին նայել…

Ուրեմն ինչ ա անում էս մեր մուտիլովշիկը: Բռնում, Արցախի ղեկավարությանը մեղադրում է զինվորին թալանելու մեջ, զրպարտում է, ասելով, որ իրենց որդիները Արցախում չեն ծառայել, իրեն բնորոշ ոճով ստեր է շարադրում, իսկ երբ Արցախցիք իրավացիորեն զայրացած արձագանքում են, նա արցախցիքին մեղադրում է ՀՀ ներքին գործերի մեջ խառնվելու մեջ:

Երբ Հրանտ Մարգարյանը պնդում է, որ մայիսից էս կողմ մի կտոր զենք չի մատակարարվել բանակին, ես հակված եմ հավատալ, ոչ միայն, որտև իմ աղբյուրներն էլ են նույնը պնդում, այլ նաև, որտև վստահ եմ, որ դա այս կառավարության նպատակն է՝ զինաթափել, կտրել բոլոր ռեսուրսներից, զրկել դիմադրողականությունից: Էս վերջի մուտիովկեն էլ դրա վառ ապացույցն է: Չեմ բացառում, որ մոտ ապագայում պարզվի, որ ժողովուրդը վատ է ապրում, ոչ թե օլիգարխների պատճառով (որոնք էլ չկան), այլ հենց արցախցիքի, բանակի, դաշնակների և այլն…

Ասըմ ա՝ «կյանքով մեկ էլ մուտիլովշիկ եմ, մուտիտ եմ անում… կարամ նենց մուտիտ անեմ սաղիդ գլուխները ջարդեն…»: 

#մուտիտի_արքա

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ