30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այսօր մեր եկեղեցին տոնում է երկու մեծ Սուրբ առաքյալների և առաջին Լուսավորիչների հիշատակը

Այսօր մեր եկեղեցին տոնում է երկու մեծ Սուրբ առաքյալների և առաջին Լուսավորիչների արժանապատիվ և խնկելի հիշատակը:

Շնորհավորում եմ Թադեոս և Բարդուղիմեոս անունը կրող անձանց` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Մաղթում եմ, որ դուք էլ ձեր կյանքում և կյանքով Քրիստոսի լույսը առաքողներ լինեք ամենուր և ամեն օր:

Ամեն ոք, որ եկեղեցի է մտնում, Սուրբ Խորանին Աստվածամոր պատկերը տեսնելուց հետո, անպայման նայում է աջ ու ձախ: Վստահ եմ, որ, ոչ ոքի ուշադրությունից դուրս չի մնացել մեր սիրելի Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների սրբապատկերները, որոնք զարդարում են մեր Սուրբ եկեղեցու խնկաբույր պատերը: Նրանց սրբապատկերները գրավում են այնպիսի նախամեծար տեղեր, ինչպիսին իրեն կատարած գործն էր Հայաստան աշխարհի համար: Եթե մենք ուրիշ ոչինչ չիմանանք քրիստոնեության մասին, ապա հաստատ գիտենք, որ այս երկու առաքյալը մեր Տիրոջ լույսը բերեցին Հայաստան:

Երբ հարկ է որևէ տեղ մեզ ներկայացնել, անպայման նշում ենք ուրախությամբ, որ մենք առաջինն ենք քրիստոնեությունն ընդունածների մեջ: Ցավում եմ, բայց որից հետո նույն խանդավառությամբ չենք համարձակվում պնդել, որ այդ քրիստոնեությունը ինչպես ընդունեցինք առաջինը, այնպես էլ ապրում ենք որպես առաջին:

Թադեոս Առաքյալն էր, որ մեր երկիր բերեց այն Սուրբ Գեղարդը, որով, ըստ ավանդության, խոցել են խաչված Քրիստոսի կողը` Ինչը նաև պատկերված է լինում սրբապատկերների մեջ նրա ձեռքում: Սուրբ Գրքում նա հիշատակված է Ղեբեոս և Հուդա անուններով: Այդ պատճառով նրանց հիշատակության օրը Մայր տաճարից դուրս է բերվում Սուրբ Գեղարդը` ուխտավորների աղոթքներին ընդառաջ` ժողովրդին որպես օրհնություն:

Նոր Կտակարանում Բարդուղիմեոսը հիշատակվում է նաև Նաթանայել անունով: Հիսուսին առաջինը Աստծո Որդի դավանելու համար կոչվեց նախադավան առաքյալ: Բարդուղիմեոս առաքյալը սրբապատկերների մեջ միշտ Մարիամ Աստվածածնի նկարը ունի ձեռքում:

Հայաստանի համար այսքան սիրելի սրբերի բարեխոսությունը խնդրենք մեր Տիրոջ առջև, թող նրանց կենդանի հոգին ուղարկի Հայաստան այս խառնաշփոթ օրերի ատելությունն ու անմիաբանությունը ցրելու համար: Մենք էլ այնպես ապրենք, որ պարզ ճակատով խնդրենք այդ բարեխոսությունը և արժանանաք մեր Տիրոջ մեծ ողորմությանը: Բոլոր քրիստոնյաներիս համար այս տոնը արթնության և լրջագույն անդրադարձի առիթ է շտկելու մեր վարքն ու բարքը, մեր գաղջ ապրելակերպը: Մեկ անգամ ևս կրկնելով զղջման խոսքը, թե` 

 «Ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ եւ գործովս անարժան գտայ»:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ