19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հա, ի՞նչ էի ասում, ժողովո՛ւրդ, տոկը տվեց մոռացա. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Այսօր Քաջարանում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց»։ Նա բեմահարթակի վրա կանգնած, միկրոֆոնը բռնած խոսում էր ընտրությունների ժամանակ քաղաքացու ինքնուրույն որոշման կարևորության մասին, և հանկարծ միկրոֆոնը ձեռքից ձեռք գցեց ու ասաց. «Էս անընդհատ տոկը տալիս ա, որ սենց բաներ անեմ (ցույց տվեց՝ անկանոն շարժումներ), չզարմանաք»։

Քիչ անց Փաշինյանը կրկին զգաց միկրոֆոնով անցնող հոսանքը։ Նրան օգնության եկան թիմակիցներն ու միկրոֆոնն ամրացրեցին ձողի վրա։ 

Փաշինյանը նկատեց, թե ասում են՝ ձեռնոցով բռնի միկրոֆոնը և հայտնի ֆիլմը հիշեցրեց.

«Էդ եղավ Միմինոյի պատմությունը, որ ասում ա՝ Եվրոպայում էլեկտրական դաշնամուր են նվագում, պապն ասում ա՝ չի լինի, էլեկտրական դաշնամուրով ո՞նց կնվագեն, ասում ա՝ տոկը կտա, էս երեխեն Միմինոյին հարցնում ա՝ ճի՞շտ ա ասում՝ տոկը կտա՞, ասում ա՝ չէ ռեզինի ձեռնոցով են նվագում։ Հիմի ինձ ռեզինի ձեռնոց ա պետք»։

«Հա, ի՞նչ էի ասում, ժողովո՛ւրդ, տոկը տվեց մոռացա»,- կատակեց Փաշինյանը և շարունակեց ելույթը։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ