10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դա Փաշինյանն ավելի լավ կիմանա, նրա վճարած հարկերն էլ, կաբինետում այս մասով ձեռք բերված պայմանավորվածություններն էլ. Արփինե Հովհաննիսյան

«Որևէ մեկը չի ասում, թե մեր օրոք անսխալական տնտեսական քաղաքականություն է վարվել, բայց, կներեք, Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, թռիչքաձև զարգացում խոստանում, ոչ թե ես։ Մեկ տարվա ծրագիր էին գրել, որում խոսվում էր այդ մասին։ Իմ ասածն այն է, որ, երբ մի քանի մտահոգիչ զարգացումներ կան, և տնտեսական ցուցանիշները բացարձակապես հույս ներշնչող չեն, որոշակի բաներ պետք […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա Երևան քաղաքում` Նոյեմբերի 24-ի ցերեկը սպասվում է անձրև, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայտնի է՝ ով կքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Տեղեկությունը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը: Հիշեցնենք որ խոսքը Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին կայացրած որոշման մասին է, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, ի դեմս դատավոր Լիլիթ Թադևոսյանի, բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման […]

Քրիստոսը գալու է, ուզեք թե չուզեք

Շատերը վախենում են աշխարհի վերջից: Բայց դուք պիտի առանց վախի լինենք: Եթե դուք սիրում եք Աստծուն այդ ի՞նչ սեր է Աստուծո նկատմամբ, որ վախենում է Նրա գալստից: Սբ. Օգօստինոսն ասում է, մենք սիրում ենք իրեն ու վախենում իրենի՞ց: Եթե այդպես է ապա վստահ ե՞ք, որ իրեն սիրում եք (ամենամեծ պատվիրանը): Քրիստոսը գալու է, ուզեք թե […]

Արտաքին քաղաքականության մեջ երկրի ղեկավարի արտահայտությունները պետք է ուղղված լինեն ոչ այնքան՝ ներքին լսարանին, որքան՝ արտաքին լսարանին. Արփինե Հովհաննիսյան

«Մեր ընտրողները միայն այս 6 ամիսների ընթացքում գործող իշխանություններից հիասթափված մարդիկ չեն, թեպետ մտահոգության ու հիասթափության առիթ այս նոր իշխանությունները տվել են թե ներքին, թե արտաքին քաղաքականության, թե տնտեսության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, և թե մի շարք այլ ոլորտներում։ Այսինքն՝ մեր հաշվարկն այն անձինք են, ում մտահոգում է մի բան՝ մտահոգությունն առ Հայաստանի Հանրապետության ապագա»,-«Երկիր Մեդիա» […]

Մենք Արցախը հենց այդպես էլ ընկալում ենք. Նիկոլ Փաշինյան

Այսօր երևանյան քայլերթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Արցախի գործող իշխանություններին իր աջակցությունը։ «Ես ասել ու ասում եմ, որ ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Արցախի իշխանություններին։ Ես համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, որոնցով ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն», – այսօր լրագրողների խնդրանքով արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին՝ ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով Արցախի ներքին […]

Դրոշը դնողները նկատողություն կստանան. Արսեն Թորոսյանը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթն ուղեկցող շտապօգնության մեքենաների վրա տեղադրված քարոզչական դրոշներին, ինչը համարվում է վարչական ռեսուրսի կիրառում, գրում է. «Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»։

Ու թե Սերժին զուռնա-դհոլով ճամփեցին -Աստված ողորմա ձեզ ճամփելու․․․ ժամանակը․․․

Ողբամ քեզ Հայաստան -Ողբան քեզ իմ ժողովուրդ․ -Ցաված՝ տանջված․ -Որ՝ այ ըսենց մանիպուլացվում ես՝ -Այլոց իշխանություն պահելու համար․ -Չկայացավ քայլերթը․ -Չկա բովանդակություն․ -Չկա՝ ոչինչ՝ բացի թմբուկից․ -Ոնց կարող է լինել բովանդակություն․ -Եթե իշխանությունը յոթ ամիս շարունակ թրեւ է գալիս քուչեքով․ -Ո՞վ է տեսել՝ մի ողջ օր, մարաքաղաքը պարալիզացնեն․ -Մի ողջ օր մարզերում քաշ գալուց հետո․ […]

Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել /ֆոտո/

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, նույն կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանն այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման փաստ է գտել։ Նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է՝ ինչպես է երթին ուղեկցող շտապօգնության մեքենայի դռնից ամրացված «Իմ քայլը» շարժման դրոշը։ «Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց

Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի