Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւույթները քննել գիտեք, իսկ այս ներկա ժամանակը ինչպե՞ս չեք քննում
«Այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում»։ Այսօրվա ընթերցվածքը Ավետարանից, և Սուրբ Բարսեղ Կեսարացու «Նայիր քեզ» գրքից համապատասխան հատվածը լսելիս հասկանում ենք, որ այս տագնապալից խոսքերը հնչեցին, որպեսզի մենք արթնանաք մեր քնած վիճակից, դուրս գանք մեր անտարբեր ապրելակերպից, զգուշանանք Աստծո փրկարար խոսքից հեռացած լինելու վտանգից: Ինչպե՞ս կարդարանանք Աստծո առջև, երբ Նա մարգարեի միջոցով մեզ հայտնում է […]




































