23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք հրաշք չենք խոստանում, բայց մենք ձեզ երբեք չենք հուսահատեցնի. Արամ Սարգսյան

««Մենք» դաշինքն Ազգային ժողովում իր ներկայությամբ փորձելու է լուծել այն խնդիրները, ինչ հուզում է մեր ժողովրդին»,- այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը՝ թվարկելով այդ խնդիրները՝ գործազրկություն ու աշխատատեղեր, անվտանգություն, առողջապահություն, սոցիալական ու կրթություն։

Ըստ նրա՝ դրանց լուծման համար իրենք առաջարկում են, ՀՀ բնական ռեսուրսները ճիշտ օգտագործելով, տնտեսական ճիշտ լոկոմոտիվ ստեղծել։ Նա նշեց, որ միշտ մարդկանց համոզել են, թե Հայաստանն աղքատ է, չունի նավթ ու գազ, բայց դա այդպես չէ, ՀՀ-ն ունի գիտնականներ, կրթվել սիրող երիտասարդություն, ունի ջրային ու ընդերքի լուրջ ռեսուրսներ, հանքարդյունաբերությունը պետք է մետալուրգիայի վերածել և, դրանք կապելով ռադիոտեխնիկային ու տիեզերքին, կարելի է տեղից պոկել տնտեսական լոկոմոտիվը. «Մենք շատ էլ հարուստ ժողովուրդ ենք»։

Ա.Սարգսյանի խոսքով՝ ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում, 3 տարին մեկ Սևանի չափ ջուր թափվում է Կասպից ծով, իսկ 1 լիտր ջրի գինը Մերձավոր Արևելքում հավասար է 1 լիտր նավթի գնին։

«Այս ամենը լրացուցիչ հնարավորություն կստեղծի, տնտեսությունը տեղից կպոկի ու հնարավորություն կտա մեր տնտեսությանը շնչելու և ներդրումներ անելու բազմաթիվ այլ ոլորտներում՝ սոցիալական, առողջապահական»,- ասաց Ա.Սարգսյանը։

Նա նշեց, որ «Մենք»-ը խորհրդարանում հայտնվելու դեպքում կառաջարկի, որպեսզի բանակում լինեն 20 հազար պայմանագրային զինծառայողներ, որոնք կլինեն առաջնագծում, ժամկետային զինծառայողները ետ կբերվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է 240 մլն դոլար։

Առողջապահության ոլորտում դաշինքն առաջարկում է ապահովագրություն։ Ա.Սարգսյանը հարցադրում արեց՝ ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդու կյա՞նքը, թե՞ մեքենան, ինչո՞ւ են առաջինը ավտոմեքենան ապահովագրում։

«Ընտրելով մեզ՝ կտեսնեք, որ ձեր կյանքն ամեն օր մի քիչ դեպի լավն է փոխվելու։ Մենք հրաշք չենք խոստանում, բայց մենք ձեզ երբեք չենք հուսահատեցնի»,- ասաց Ա.Սարգսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ