08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դե, հեսա կտեսնեք՝ ով ում դատի կտա. Փաշինյանն արձագանքում է Աշոտյանին

Մեկնարկել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը Աշատարակում։

ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե պատրաստվում է դատի տալ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, որը ՀՀԿ-ին անվանել էր «հանցագործների բանդա»։

«Դե, հեսա կտեսնեք՝ ով ում դատի կտա», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե «բոլոր սերմացու գողացող մկներին բերելու են դատարան»։

«Ու եթե թվում է, թե սերմացու գողացող մկները դատարաններում ճուտեր են դրել իրենց նման սերմնացու գողացող չգիտեմ ինչերին…ԱԺ-ն քաղաքական մարմին է ու Կառավարությունն ունի բոլոր լծակները՝ դատական համակարգում նույնպես, ի վերջո, հեղափոխություն անելու, որովհետև ՀՀ դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում թալանչի դատավորները ու նրանց էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվության», – ասաց նա։

Նա շեշտեց՝ անարդար վճիռ կայացնող դատավորները «չեն մարսելու»։

«Ոչ մի չինովնիկ իր կերածը, իր լափածը չի մարսելու։ Եթե մեր կառավարության ժամանակ կլինեն այդպիսի մուտանտներ, այդ մուտանտների տեղը բանտում է», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ