23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արդյո՞ք կալանքը կարող է կիրառվել ինչ-որ նյութերի հիման վրա, որոնք նախատեսված պարամետրերին չեն համապատասխանում. Արամ Օրբելյան

«Մենք նիստը հետաձգելու միջնորդություն չենք ներկայացրել։ Այս պահին ընդմիջում է դատավարական գործընթացում։ Վճռաբեկ դատարան ներկայացված է եղել 2 միջնորդություն, որոնք վերաբերում են սույն գործի շրջանակներում նորմերի հնարավոր սահմանադրականության խնդիրներին՝ մեկը՝ քրեադատավարական, մյուսը՝ նյութաիրավական։ Այս պահին դեռ ողջ ամբողջությամբ քննարկել ենք միջնորդություններից մեկը։ Արդյո՞ք կալանքը կարող է կիրառվել ինչ-որ նյութերի հիման վրա, որոնք ապացույցի՝ օրենքով նախատեսված պարամետրերին չեն համապատասխանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այդ միջնորդության որոշումը խորհրդակցական սենյակում է կայացվելու, վերջինս նշեց նաև, որ դատարանը քննարկել է, բայց դեռ չի որոշել՝ ինչ ձևաչափով է կայացնելու որոշումը։

Նա շեշտեց, որ երկու միջնորդություններն էլ վերաբերում են Քրեական դատավարության երկու տարբեր՝ հոդվածների սահմանադրականությանը, և ասաց, որ իրենք չեն միջնորդել պրոցեսը կասեցնել ու ուղարկել ՍԴ, այլ բերել են դիրքորոշում, համաձայն որի՝ դատարանը կարող է այդ դրույթները պարզապես ոչ թե ՍԴ ուղարկել քննարկման ու որոշում կայացնելու, այլ ինքը դրանք կմեկնաբանի Սահմանադրությանը համապատասխան։ Սա կարող է կիրառելի լինել առնվազն երկու միջնորդություններից մեկի դեպքում։

«Մյուս դեպքում, եթե դատարանը կորոշի, որ կարիք կա, որ այդ հարցին ամեն դեպքում անդրադարձ կատարի Սահմանադրական դատարանը, ուրեմն կկասեցնի ու կուղարկի ՍԴ։ Նյութաիրավական միջնորդությունը վերաբերում է կիրառվող հոդվածներին՝ 300.1 և նախկին 300-րդ հոդվածներին, իսկ դատավարականը՝ վերաբերում է Քրեական դատավարության 103, 135-րդ հոդվածներին՝ օրենսդրական բացի տեսակետից»,- հավելեց Արամ Օրբելյանը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ