16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն նոր պատգամավոր ունի

ԿԸՀ-ն այսօր՝ հոկտեմբերի 9-ի իր նիստում կազմել է արձանագրություն, որով ՀՀԿ խմբակցության պատգամավորի մանդատը տվել է Մարտտուն Գրիգորյանին: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 9-ին գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցուլակյանի`  պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ […]

Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Շարմազանովը՝ Օգտայ Ասադովին

Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների 20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի եւ Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին: Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թե՛ Հայաստանը, […]

Մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ. Արմեն Աշոտյան

Մի շարք պատգամավորների նկատմամբ եղել են ճնշումներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն կողմ արտահայտվող ՀՀԿ–ական պատգամավորների քայլին։ «Մեկ շաբաթ առաջ Հանրապետական կուսակցությունն ընդունեց հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, եւ այդ 15 պատգամավորները հակառակ կարծիք չեն հայտնել։ Կարծիքի նման […]

Սամվել Մայրապետյանը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը

Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Այլ մանրամասներ, սակայն, ՀՔԾ-ից չեն փոխանցում։ Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ևս տեղեկացրել է, որ Մայրեպետյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ […]

Երեւանի քաղաքապետարանն անցնում է գործի

Երևանի նորընտիր ավագանին հոկտեմբերի 10–ին հրավիրում է առաջին նիստը։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 11.00-ին տեղի կունենա Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր Հանձնաժողովների կազմավորում Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում:    

Հայաստանում անձրեւներ են սպասվում

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է թույլ անձրեւ։ Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20, Կոտայքի լեռներում՝ […]

Խոսրով Հարությունյանը կողմ է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց…

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն: Պատգամավորի կարծիքով՝ այս հարցում երկրորդ կարծիք չկա: «Խոսքը կարող է գնալ միայն նրա մասին, թե երբ լինեն այդ ընտրությունները, որպեսզի դրա ընթացքում հանրությունը հնարավորություն ունենա հանգիստ, իմաստավորված ընտրություն կատարել: Այս քաղաքական կատակլիզմներից հետո հանրությունը իրավունք ունի վերագնահատել քաղաքական […]

ԲՀԿ խմբակցությունը չի լինելու ո′չ հնազանդ, ո′չ էլ կատաղի ընդդիմություն. ավագանու ԲՀԿ անդամ

«Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը քաղաքապետարանում չի լինելու կատաղի ընդդիմություն, ոչ էլ ամեն ինչը հնազանդ կընդունի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մայրաքաղաքի բնակիչն իր վրա ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածություն չզգա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի 7Կ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը, անդրադառնալով այն հարցին, թե իրենց խմբակցությունը ընդդիմությո՞ւն է լինելու, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ […]

ԱԺ 16 պատգամավոր ստորագրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու հայտարարության տակ (ցանկ)

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարության տակ այս պահին ստորագրել է 16 պատգամավոր: Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ պատգամավորները. Աշոտ Արսենյան Ալիկ Սարգսյան Արտակ Սարգսյան Արման Սահակյան Տաճատ Վարդապետյան Հակոբ Գառնիկի Հակոբյան Շիրակ Թորոսյան Կնյազ Հասանով Արսեն Միխայլով Հարություն Կարապողոսյան Սամվել Ալեքսանյան Նահապետ Գեւորգյան Արայիկ Գրիգորյան Իշխան […]

Ադրբեջանին զենք վաճառելու փաստն անընդունելի է. Շարմազանովը՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահին

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի