09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների  փոխանցմանը ի պատասխան, թե Գագիկ Ծառուկյանը գործարար է, տիրապետում է խոշոր բիզնեսի, հայտարարեց՝ Հայաստանում օլիգարխեր չկան. «Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»,-ասաց նա: Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ասել էր՝ որևէ օլիգարխ խորհրդարանում անելիք չունի, վերջինս արձագանքեց. «Հայաստանում օլիգարխներ չկան»։

Նոր շոկ Փաշինյանի կադրերից. Ժողովուրդ

Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որեւէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա: Օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, եւ մեքենաներ են գնել առցանց աճուրդներով […]

Նիկոլ Փաշինյանը տիկին Ռիտայի քամած հյութերը դատարկել է. Հրապարակ

Սարգսյանների եւ Փաշինյանների հարեւանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից, չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին եւ ներկա ղեկավարների միջեւ ուշագրավ «շփումներ» են եղել։ Մեզ պատմեցին, որ հարեւան առանձնատները նաեւ ընդհանուր բակ ունեն, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու հարմարություն, խոհանոցի նման մի բան, սառնարան […]

Նրանք, ովքեր իրենց ուսերի վրա ուրիշների համար ծանր բեռներ են կրում

Նրանք, ովքեր իրենց ուսերի վրա ուրիշների համար սիրահոժար կերպով ծանր բեռներ են կրում, մի օր պիտի զարմանան` տեսնելով, թե ինչպես են իրենց ուսերի վրա հրեշտակի թռչնաթևեր բուսնում` մարդկային հոգին երկնային պարերի սխրանքին կարող դարձնելով։ Երկու ուխտավոր, Սահակ եպս. Մաշալյան

Աղավնին փչացրել է 17-րդ դարի գլուխգործոցը

Միլանի վերականգնողները ստիպված էին հսկայածավալ աշխատանք կատարել միայն այն բանի համար, որ Պալացո Մարինոյի ժամացույցների սրահում պատուհանը բաց էր մնացել: Այս մասին գրում է Corriere Della Sera-ն: Հաղորդվում է, որ հաստատություն է թռչելով մտել աղավնին և իր ծերտով կեղտոտել իտալացի նկարիչ Ֆիլիպո Աբիատիի նկարը, որում պատկերված էր աստվածաշնչյան հերոս Դավիթը՝ Գողիաթի կտրված գլխով: Թռչունը փչացրել […]

Ֆրանսիայում կարգելեն արհեստական արևայրուքի խցիկները

Ֆրանսիայի քաղաքացիական վերահսկողության կազմակերպությունը կոչ է անում հրաժարվել սոլյարիներից, քանի որ, նրանց կարծիքով, դրանց օգտագործումը քաղցկեղ է առաջացնում: Ֆրանսիայում երիտասարդության շրջանում մելանոմայի 43 տոկոս դեպքերի պատճառը արհեստական արևայրուքի խցիկներն են: Սոլյարի հաճախող մինչև 35 տարեկան մարդկանց մոտ մելանոմայի զարգացման ռիսկը 59%-ով բարձր է: 2015 թվականին Ֆրանսիայում գրանցվել է մելանոմա հիվանդության 14 325 դեպք, որից 382-ի […]

Ղեկին ծարավի զգացողություն ունեցող վարորդները նույնքան վտանգավոր են, որքան հարբած վարորդները

Լաֆբորոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե ինչպես է ջրազրկումն ազդում մարդու ռեակցիաների վրա։ Փորձի մասնակիցներին սկզբում 200 մլ հեղուկ է տրվել ժամում, իսկ փորձության օրը նրանք ընդամենը 25մլ են ստացել՝ միևնույն ժամանակահատվածի համար,– գրում է enovosty.com/news կայքը։ Պարզվել է, որ առաջին դեպքում փորձի մասնակիցները միջինում 47 աննշան խախտում են արել ղեկին նստած, […]

Ինչու են այդքան դաժան, երբ հարցը վերաբերում է պաշտոնից զրկվելուն

Փոքր ու աղքատ լինելը երկրի բնակչության համար է աղետ, բարձրաստիճան պաշտոնյաները միշտ էլ ճոխ վայելքներ գտնում են: Ահաև պատճառը, թե իշխանության ձգտողներն ինչու են այդքան նպատակասլաց և այդքան դաժան, երբ հարցը վերաբերում է պաշտոնից զրկվելուն:  Հրաչուհի Փալանդուզյան

Ճապոնացիներին կոչ են անում լաց լինել

Ճապոնիայում դպրոցներում և ընկերություններում աշակերտներին և աշխատակիցներին կոչ են անում սթրեսը հանելու և հոգեվիճակը առողջ պահպանելու համար լաց լինել։ Այս մասին գրում է The Japan Times–ը։ Փորձագետների կարծիքով՝ ուրախության կամ տխրության արցունքները օգնում են հանել լարվածությունը և թուլացնել վեգետատիվ ներվային համակարգը։ «Լացը մշտական սթրեսի նկատմամբ ինքնապաշտպանություն է»,– բացատրել է բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջունկո Ումիհարան։ Թերթը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի