09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին կարևորագույն մարտահրավերներ

ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ: 1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ, փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական մտադրությունները: 2. Այդ հայտարարությունն ընդգծեց, որ կարգավորման […]

Լքեցին ու փախան

Այն ժամանակ բոլոր աշակերտները լքեցին նրան ու փախան: / Մարկ. ԺԴ. 50 /: Դարերի ընթացքում անմնացորդ նվիրումի բոլոր գործերը` դժվարությունների ժամանակ ցույց տված հնազանդությունը, ծառայության մեջ ցույց տված սիրո բոլոր արտահայտությունները – Ես ընդունել եմ իբրև քավություն Իմ այն մենակության, որ ապրեցի երկրի վրա, երբ Իմ աշակերտները լքեցին Ինձ: Այնուամենայնիվ, Ես իրազեկ էի` մարդկությանը փրկելու […]

Կառավարությունը պետբյուջեում խոստացած ցուցանիշներ դնելու պարտավորություն առ այսօր չի ստանձնել /տեսանյութ/

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց՝ 2018 թ.-ի ՀՀ կառավարության հաստատած գործունեության ծրագրում նախատեսված չեն քանակական ցուցանիշներ, որից կբխի 2019 թ.-ի պետական բյուջեն:  «Ըստ էության ՀՀ կառավարությունը 2019 թ.-ի պետբյուջեում խոստացած ցուցանիշներ դնելու պարտավորություն առ այսօր չի ստանձնել»,-նշեց Պարսյանը: Տնտեսագետի բնորոշմամբ՝ 2019 թ.-ի պետբյուջեն համեստ է,  ծառայելու […]

Պարոնայք Պաշտոնյաներ, փրկեք Հայաստանը օտար վիրուսներից

Հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը ֆեյսբուքյան՝ իր էջում ուշագրավ գրառում է կատարել. որում, մասնավորապես ասվում է. Պարոնայք Պաշտոնյաներ, փրկեք Հայաստանը օտար վիրուսներից … Հարգելի հայրենակիցներ, հայեր, կրկին մտահոգված եմ մոտակա ժամանակներում հոգեպես շեղված անբարոյականների՝ լգբտ-երի ֆորումը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ: Ազատություն բառը վերաբերվում է ազգին, ազգը կամ իր անհատական կերպարով բարոյական է, կամ անբարոյական: Հայերս […]

Սիրո և համերաշխության «խլեշ» բանակի լեզվով ասած

Նոր մի ստատուսի տակ մոտ 250 մեկնաբանություն էր գրված, որից 90%-ը կանայք էին, կամ աղջիկներ: Սիրո և համերաշխության «խլեշ» էր բանակի լեզվով ասած, ես չէի պատկերացնում որ հայ կանայք ընդունակ են այդքան այլանդակ հայհոյանքներ գրել: Ժամանակին զարմանում էի, որ բանակում հայտնվում են սրիկաներ, ովքեր իրենց հայրենակցի հետ վարվում են ավելի վատ քան թշնամին կվարվեր, և […]

Ռիչա՛րդ, ի՞նչ գրավյալ տարածքներ, ի՞նչ վերադարձ, ի՞նչ անխուսափելի…

Հայաստանում գործող էլեկտրոնային լրատվական որոշ կայքեր հրապարակել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հակահայկական լկտի այն զառանցանք-հայտարարությունը, որը վերաբերում է սուրբ Արցախի, և  հատկապես, մեր նախնիների ստեղծած, արարած, այնուհետև, քոչվոր ցեղերի միավորման արդյունքում իրենց «ազգ» հռչակած, թուրքերի ու ադրբեջանցիների կողմից զավթված, իսկ 20-րդ դարավերջին, հերոս հայորդիների կողմից ազատագրված հայկական տարածքները  Ադրբեջանին վերադարձնելուն։ Ճիշտ ասողի խոսքը […]

Մահացել է Արա Գյուլերը

Իննսուն տարեկանում մահացել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ, «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» հռչակված Արա Գյուլերը: Աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով: Գյուլերը ծնվել է Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է […]

Հիշեցում նորերին

Իհարկե, կարող եք սպառիչ բացատրություն չտալ, թե ինչու նշանակվեց այս կամ այն մարզպետը… Իհարկե, այդ բացատրությունը կարող է բոլորովին համոզիչ չթվալ հանրությանը, դուք էլ ասեք՝ ես ինչ անեմ, որ իմ բացատրությունը ինչ-որ մեկին չի գոհացնում… Բայց բոլոր դեպքերում հիշեք՝ հենց հանրության համար անհասկանալի որոշումների պատճառով էր կուտակվում անվստահությունը նախորդ իշխանությունների նկատմամբ …   Արմեն Դուլյան 

Որոշեցին թքել ամեն ինչի վրա. Հայոց աշխարհ

Երբ այլեւս ծիծաղելի չի լինում, մարդիկ պահանջում են, որ կրկեսը հեռանա։ Հայոց աշխարհում միանգամայն այլ է. մեզանում ամեն ինչ պատրաստ են վերածել կրկեսի, նույնիսկ բնավ ոչ ծիծաղելին։   Վերցնենք թեկուզ արտահերթ ընտրությունների հետ կապված պատմությունը։ Չէ՞ որ երեխային էլ պարզ է. չի կարելի ընտրություններն անցկացնել Ընտրական օրենսգրքի ընդունումից ընդամենը մեկ ամիս անց։ Դա ոչ միայն տրամաբանության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի