26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում՝ Արցախի հարց. Փաշինյանը խոստացել է. 168 ժամ

Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը վերջերս նամակ է հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, եւ դա քննարկման ենթակա չէ: Ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։ Ըստ մեր աղբյուրների՝ գազի գնի շուրջ վերջնական որոշումը կկայացվի մինչեւ դեկտեմբերի 27-ը։ Ավինյանի գրասենյակը մեր այս տեղեկատվության հրապարակման հաջորդ օրը հերքման անհաջող փորձ էր արել՝ ընդամենը ասելով, որ նամակ չի ստացել, հեռախոսազրույց են ունեցել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ գազի նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն անդրադառնալով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը՝ նշել է, թե հաճախակի դարձած հանդիպումները լավ են, քանի որ կան կուտակված հարցեր, որոնք հեռախոսային զրույցներով սպառելը բարդ է: Նրա կարծիքով՝ գլխավոր հարցը կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որի մասին խոսակցությունները բավականին ակտիվ են, եւ ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է բանակցային գործընթացն առաջ մղելու համար: Սկակովի խոսքով՝ Հայաստանի համար գլխավոր խնդիրը գազի գինն է:

«ՀՀ ղեկավարը՝ Փաշինյանը, խոստացել էր, որ այն նույնիսկ կիջնի, բարձրաստիճան նախորդ հանդիպումների ժամանակ եւս այս հարցը քննարկվել էր, խոսվեց, որ ՌԴ նախագահը զարմացել է, որ սահմանին գազի գինն էապես թանկանում է… Կարծում եմ` գազի գինը կդառնա Հայաստանի ներքաղաքական դիվիդենտների առարկա ցանկացած ելքի դեպքում: Վստահաբար ՀՀ իշխանությունների համար խիստ անցանկալի կլինի, եթե գինը բարձրանա, դա կհարվածի նոր իշխանության հեղինակությանը: Ուստի պետք է փորձեն ակտիվ աշխատել նույն գինը պահպանելու ուղղությամբ գոնե»,- ասել է Սկակովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ