Նշանադրությունն օդապարիկում կարող էր ողբերգությամբ ավարտվել
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում սիրահար զույգը հրաշքով է փրկվել հոսանքահարումից: Նրանց օդապարիկը, որտեղ նրանք նշանադրվում էին, դիպչել է էլեկտրալարերին: Թռիչքը տեղի է ունեցել գիշերը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Ամերիկացին, որի անունն ու տարիքը չի հաղորդվում, որոշել է սիրեցյալին առաջարկություն անել վարձակալած օդապարիկում: Վայրէջքից փոքր-ինչ առաջ տղամարդն ընտրյալից դրական պատասխան է լսել:
Երբ օդապարիկն արդեն գրեթե գետնին էր մոտեցել, օդապարիկի տերն ու օդաչուն համարել են, որ վայրէջքի վայրն անհամապատասխան է, և կրկին օդապարիկը վեր են բարձրացրել, սակայն այն բախվել է էլեկտրալարերին:
Օդաչուն հոսանքի այնպիսի ուժգին հարված է ստացել, որ այն փոխանցվել է աղջկան: Նրանք երկուսն էլ այրվածքներ են ստացել, օդաչուն ուշաթափվել է: Փեսացուն չի շփոթվել և, օդաչուին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո օդապարիկն իջեցրել է:
Օդաչուն և հարսնացուն գտնվում են հիվանդանոցում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: