23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրակոցներ Երևանում

Դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ժամը 22:30-ի սահմաններում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 20 կրակված պարկուճ՝ ճանապարհի մի քանի տեղում թափված:

Դեպքի վայրը ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ, հսկում են, որպեսզի ավագ քննիչ Օգսեն Հարությունյանը դեպքի վայրի զննություն կատարի:

Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները, ովքեր մանրակրկիտ կատարում են աշխատանքներ՝ դեպքի վայրից վերցնելով նմուշներ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Բունիաթյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան երկաթե դարպասի, եվրոպատուհանի և առաստաղի վրա հայտնաբերել են կրակված հետքեր:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ինչ որ տան խնդիր է, և թոռը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել տան ուղղությամբ, հարևանը մոտեցել է նրան ու հորդորել, որ նա խուլիգանական արարք չկատարի, վերջացնի կրակոցները, և նա կրակել է այդ մարդու վրա: Լավ էր, եթե ՊՊԾ-ի ոստիկանները օպերատիվորեն չժամանեին ու պրոֆեսիոնալ կերպով չվնասազերծեին կրակողին, նա շարունակելու էր կրակոցներ արձակել»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները ոչ միայն վնասազերծել են, այլ նաև նրանից խլել են զենքը:

Փաստի առթիվ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և կրակողի ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ