Նիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ. Հայաստանի ժուռնալիստների միություն
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով hraparak.am կայքում հրապարակված լուրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ «Հունվարի 13-ին «Հրապարակ» թերթի կայքում` www.hraparak.am-ում հրապարակված՝ իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպված մի միջոցառման մասին լուրին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ Արձագանքել է՝ իր, մեղմ ասած, տարակուսանքը, վրդովմունքը, ցասումը հայտնելով իրականում կենցաղային, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական, ո՛չ […]




































