26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մնում է միայն Հայաստանի Հանրապետության անվանումը փոխել «Հայատյացների Հանրապետություն» կամ «Հայաստանի Սորոսյան Գրասենյակ» տարբերակով

«Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել։ Ազգայնական նեղ կանոններով պարփակված քաղաքացի, թե մարդ ով հեշտությամբ կկարողանա ինտեգրվել աշխարհին և բաց կլինի տարբեր մշակույթների ընկալման համար»։ Ուրեմն էս միտքը ՀՀ նախկին ԿԳ փոխնախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ հարցազրույցից է, որն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղումով` http://yelaket.am/?p=47363&l=am

Ավելի վաղ՝ 2017թ.-ին, ազգայնականության հետ կապված նման «պայծառ միտք» էր արտահայտել ներկայումս ԱԺ փոխնախագահ, այն ժամանակ դեռ «սովորական» պատգամավոր՝ Լենա Նազարյանը, lragir.am-ին տրված մի հարցազրույցում՝ կապված ԸԲ օրենքի հետ։

Մեջբերում եմ. «Եթե փորձենք վերլուծել ընտանեկան բռնության պատճառները, ապա կտեսնենք, որ դրանց հիմքում հենց այն հետադիմական, քարանձավային ու մարդու իրավունքների հետ ոչ մի կապ չունեցող ազգային ավանդույթներն ու սովորույթներն են, որոնք սնում են գենդերային կարծրատիպերը, բռնության մշակույթը և տղամարդու չհակակշռված իշխանությունը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում»։
Բովանդակությամբ շատ չտարբերվող մտքեր էին արտահայտել նաև Արարատ Միրզոյանը, ում օգնականն էր տխրահռչակ Կարպիսը Փաշոյանը, Գայանե Աբրահամյանը՝ «Հոդված-3» ակումբից՝ ներկայումս դարձյալ ԱԺ պատգամավոր, Լարան Ահարոնյան՝ ՔՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և այլք։

Էն, որ Սորոսի ֆոնդը ֆինանսավորում է կոնկրետ դեմքերի և կոնկրետ թեմաներ, որոնք առնչվում են Ընտանիքին, Ազգ-Բանակին (եւ Բանակին ընդհանրապես), Հայ Եկեղեցուն, Ավանդույթներին, Ազգային մտածելակերպին (մի խոսքով՝ թեմաներ, որոնց վրա խարսխված է ոչ միայն մեր Պետականությունը, այլ նաև Ազգային Անվտանգությունը), էդ մասին բազմիցս եմ գրել՝ ցույց տալով թե՛ ֆինանսավորման փաստերը, և թե՛ էդ դեմքերի գործունեության որոշ մանրամասներ ու նրանց փոխադարձ կապը։

Կոնկրետ էս հոդվածում Հովհաննեսն ինքն էլ չի թաքցնում, որ ֆինանսավորում է ստացել Սորոսի ֆոնդից, ի թիվս այլոց։

Մասնավորապես՝ 2012-2013թթ-ի համար Հովհաննեսը գրանտ էր ստացել Սորոսից՝ Կրոնական և կրթական թեմաների հետ կապված (նկարը՝ կից)։ Այնուհետև, ինչպես ինքն է նշում, Ստեփան Դանիելյանի, ոմն Աֆթանդիլյանի (էս վերջինի գործունեությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ կփաստեն, որ էնպիսի տպավորություն է, թե միայն հայ կամ ազգ բառերն իր մոտ հնչեցնելը բավարար է, որ լուրջ ցնցումների մեջ ընկնի) և այլոց հետ աշխատել են մի հետազոտության վրա, որը լույս է տեսել գրքույկի տեսքով։

Նախ մի կողմ թողնենք էն էլեմենտար հարցը, թե ինչու են հենց այդ մարդիկ աշխատել այդ հետազոտության վրա, ու ընդհանարպես, ի՞նչ տրամաբանությամբ են հենց հատկապես է՛ս մտածողությամբ ու է՛ս «արժեքների» տեր մարդիկ ընտրվում էդ գործերի համար։

Եւ, իսկապես, 2013թ. է թվագրված հենց Սորոսի կայքում հրապարակված «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ՎՐԱ» աշխատությունը, որը հեղինակել են Հ. Հովհաննիսյանը և Ա. Դավթյանը։ Հետազոտության նպատակի մասին նշված է, թե խնդիր կար պարզել այդ առարկայի ազդեցությունը սերնդի հանդուրժողականության մակարդակի վրա։ Եւ որպես եզրակացություն, նշել են, թե երեխաները էդ առարկայով պայմանավորված բավականին անհանդուրժող կեցվածք են դրսևորել (Ըստ իրենց, մեր առանց այդ էլ հանդուրժող ազգը պիտի էլ ավելի հանդուրժող լինի…)։

Որպես խնդիր են ներկայացրել նաև այն հանգամանքը, որ «Դասագրքերի տարբեր հատվածներում հեղինակների կողմից փորձ է կատարված ձևավորել դրական վերաբերմունք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ՝ ազգայինի ու կրոնականի նույնականացման, ինքնության մեջ կարևորագույն բաղադրիչ դերի հատկացման և այլ միջոցներով» (և սա՝ էն դեպքում, երբ Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերն ամրագրված է Սահմանադրությամբ): Եւ առաջարկում են, որպեսզի «- Դասագրքերը պետք է կարողանան միավորել մարդու իրավունքները կրոններին և հավատքներին վերաբերող խնդիրներին (ինչպիսիք են կրոնի և արտահայտման ազատությունը), ինչպես նաև խաղաղության տարածումը (օր.` կոնֆլիկտների լուծմանը և կանխարգելմանն ուղղված կրոնների և հավատքների կարողությունը):

Նրանք մտահոգություն են հայտնում նաև, որ դասերին իրենց նեղված են զգում Եհովայի վկաները, որոնք, ի դեպ, հրաժարվում են զենք բռնել և մասնակցել պետության պաշտպանությանը (հավանաբար՝ դարձյալ «խաղաղասիրական» նկրտումներով)։

Իհարկե, այլևս զարմանալու չէ, որ նույն Հովհաննեսը, որ մտահոգ է Եհովայի վկաներով, Բուն ՏՎ-ում (Boon TV) հաղորդում է անցկացնում Հրանուշ Խառատյանի հետ՝ «Կրոն և աղանդ» թեմայով։ Նույն Հրանուշի, որը դեռ 2004 թվականին Եհովայի վկաներին պետականորեն գրանցելու համար դոշ տվող №1 դեմքերից մեկն էր։ Ընդ որում, փաստորեն, թե՛ Հովհաննեսը, թե՛ Խառատյանը և թե Բուն ՏՎ-ն (Գեմաֆին Գասպարյան) Սորոսի ֆոնդից օգտվողներ են (նկարները՝ կից)։

Հովհաննեսի նշած Ստեփանը Դանիելյանը, որը նաև Խառատյանի «քիփերից» է, ևս հետ չի մնում՝ ոչ Սորոսից ստացած գրանտներով, ոչ էլ «Հայրենասիրություն ու Եկեղեցի» թեմաներով «փայլատակելուց (դարձյալ՝ կից նկարները)։ Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք, որ դավանաբանական թեմաներով իր «հետազոտությունները» հրապարակելու համար համագործակցությունը MedaLab-ի հետ է, որն էլ իր հերթին հանդիսանում է Սորոսի ֆոնդից հաճախակի օգտվող «լրատվականներից» (քարոզչականներից) մեկը, ընդ որում, առանձնակի տեղ է հատկացնում հոմոսեքսուալիզմին և լգբտ թեմաներին, ինչպես նաև՝ զբաղված է Հայկական Ավանդական Ընտանիք ու Հայ Առաքելական Եկեղեցի ծաղրելով (փաստերը՝ կից)։ Բուն ՏՎ-ի, Գայանե Աբրահամյանի և այլոց ֆինանսավորվող ապազգային պրոպագանդային բազմիցս անդրադարձել եմ (ովքեր չեն հիշում՝ մի քանի կից նկար)։
Մի առիթով էլ գրել էի, թե ինչպես է Ստեփանը, օգտագործելով մանիպուլյացիոն մեխանիզմ, հանրության մոտ առկա քաղաքական դժգոհությունը տրանսֆորմացնում ու ձևափոխում՝ «հայ ազգից զզվելու» համար պատճառաբանության (դարձյալ կից նկարը)։

Էսքանից հետո որևէ բանական, առողջ մտածող մարդու մոտ դեռ կասկածներ մնու՞մ են, որ սրանք կազմակերպված, հստակ ֆինանսավորում և կոնկրետ ծրագիր ունեցող թիմ են, որոնց գործունեության թիրախներն են Հայ Ազգի և Պետականության Անվտանգության կարևորագույն բաղադրիչներ հանդիսացող՝ Բանակը, Եկեղեցին, Ընտանիքը, Ավանդույթներն ու Արժեքները (Ազգային Մշակույթը)…

Էս շարքին կարելի էր շատերին ավելացնել, շատ շատերին, օրինակ, Արևիկ Անափիոսյանին, որը նույնպես Սորոսից հաճախակի օգտվողներից է, և ինքն էլ առիթը բաց չէր թողնում՝ թե՛ կրոնի, ու թե՝ Գանդիի (յանի «խաղաղասիրական») սկզբունքներից խոսելու…

Բայց աբսուրդն էն չի, որ շատերն իրենց էշի տեղ դնելով, ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել էս հանգամանքը ու տեսնել ակնհայտը։

Հարցն էն է, որ էս մարդիկ նույնիսկ բաց տեքստով ցույց տալով Հայ ազգի, հայկականի հանդեպ իրենց զզվանքը, հանդգնում են հայտարարել, թե Հայաստանում անհանդուրժողականության մթնոլորտ է, և որ պետք է մտնեն դպրոց ու երեխաների հետ աշխատեն…

Ուրեմն, եթե Հայաստանում կան անհանդուրժողներ, էդ առաջին հերթին դուք եք, դուք՝ որ չեք թաքցնում ձեր զզվանքը հայկականի, ավանդույթների, ազգայինի հանդեպ, դուք, որ թիրախավորել եք բանակը, եկեղեցին, ընտանիքը, ազգային արժեքները…

Ի՞նչ անհանդուրժողականության մասին եք խոսում, երբ ձեր ակնհայտ հակահայկական, ապազգային գործունեությամբ հանդերձ, ստացել եք օրենսդրական և կառավարական լծակներ։ Դուք, որոնց գործունեության համար, թերևս, Ադրբեջանը կարող էր պարգևատրել, էսօր հնարավորություններ եք ստացել Հայաստանում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, ինչպես նաև ազդելու կրթական պրոցեսի և ծրագրերի բովանդակության վրա։

Իսկ էս ամբողջ աբսուրդի թատրոնի կուլմինացիան էն է, որ սրա մասին քաջատեղյակ են նաև պատկան մարմինները։ Ավելին․ նույնիսկ հատուկ քննչական ծառայության պետի եղբայրը՝ Սորոսի Հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահն է…

Էսքանից հետո սրանց մնում է միայն հանդես գալ նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության անվանումը փոխելու՝ «Հայատյացների Հանրապետություն» կամ «Հայաստանի Սորոսյան Գրասենյակ» տարբերակով:

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ