04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բա Գարիկը չէ՞ր ասի` պարոն վարչապետ, որ վերադառնաք Երևան, իմ կողմից բարևեք Հրաչին, Սիփանին, Հակոբին, Մանթաշյանին

Ջոյսը փայլուն պատասխան ունի հարցին` ի՞նչ էիր անում ողջ պատերազմի ընթացքում, Ջերոմ: «Ես գրում էի «ՈՒլիսեսը»: Հանճարեղ է, ջոյսորեն խորքային, բազմաշերտ:Ինչո՞վ են զբաղված հայոց նորօրյա իշխանությունները հեղափոխությունից հետո: «Լայվ» են անում: Օպտիմալացնում են կառավարության կառուցվածքը՝ ստեղծելով գործազուրկների հսկա բանակ, ձեռքի հետ էլ բողոքում, թե նախորդները, կոալիցիոն կառավարություն պահելով պաշտոններ են ավելացրել, մոռանալով, որ իրենք խորհրդարանն […]

Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի  տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ  ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […]

«Անգլիայի թագուհին էդ ճնշումին կարող ա չդիմանա»

Հայկական թերթերից մեկը վերլուծական ա գրել,ըստ որի Նազարբաևը հրաժարական տվեց, չդիմանալով թավշյա հեղափոխության բարոյական ճնշմանը: Նստած մտածում եմ, անգլիայի թագուհին էդ ճնշումին կարող ա չդիմանա , մեռնի, մեծ կնիկ ա՞: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն է հեգնում հեղափոխական էյֆորիզմը:

Կադրային արտահոսք է սկսվել. բոլոր մասնագտները աշխատանքից ազատման դիմում են գրել. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պատճառով ՀՀ իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք քրեական գործերով` հատկապես ավտովթարների հետ կապված, նախաքննական մարմինը փորձաքննություններ է նշանակել և այդ փորձաքննության նշանակման գործը վստահել է փորձագիտական կենտրոնին: Բայց հիմա այդ կենտրոնից կադրային արտահոսք է սկսվել. […]

Էլի Գագիկ Ծառուկյանը. Հրապարակ

Կոտայքում մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև կրքերը չեն հանդարտվում: Փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ արվում է մարզում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու, քաղաքը նրա ազդեցությունից հանելու համար։ Այդպե՞ս է՝ հարցրինք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ «Մարզում լուծվում է իրավական, պետության նորմերին հարիր խնդիր` ընդամենը»: Չէ, տեսակետ կա, որ նոր իշխանությունները ցանկանում են Աբովյանի քաղաքապետի պաշտոնում տեսնել […]

Գյումրիի քաղաքապետը չի հավատում Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկին. Ժողովուրդ

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոց­ների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրու­թյան մեջ: Օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունների կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար, չեն ներկայացրել, դրա հա­մար էլ չեն ստացել, չեն ավարտել աշխատանքները»: Ի դեպ, Գյումրիի […]

Սոցիոլոգիական փակ հարցումները շատ են մտահոգել Նիկոլ Փաշինյանին, անցել է հարձակման. Փաստ

Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո եւս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց արդյունքները ներկայացվում են իշխանություններին եւ կառավարության ղեկավարին: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հանրության շրջանում վարչապետի վարկանիշը զգալի անկում է ապրել եւ տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում: Իհարկե, նման […]

Իշխանության վախը. Ժամանակ

Չնայած կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, սակայնայն չի քննարկվի նաեւ ԱԺ առաջիկա քառօրյայում: Իշխանությունը մտավախություն ունի, որ դրա ընդունմանը հետեւող կրճատումները եւ գործազրկության նոր ալիքը կարող են ցնցումների պատճառ դառնալ, եւ դրա դեմն առնելու այլ ձեւ չգիտի, քան այդ փոփոխությունները հետաձգելը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված