04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Մասնավորապես նա հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է և հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա:   Անդրադառնալով բանակցային նախկին ձևաչափին վերադառնալու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

Ղազախստանի նոր նախագահն առաջարկել է մայրաքաղաքը անվանակոչել Նազարբաևի անունով

Ղազախստանի նախագահի պարտականությունները մինչև 2020թ-ի ընտրությունները կատարող Քասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալել է և առաջարկել մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ ի պատիվ հրաժարական տված նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Այս մասին գրում է «Առավոտը»՝ հղում անելով BBC-ին: Տոկաևը հանդիսավոր երդվել է խստորեն հետևել սահմանադրությանը, հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Ավելի ուշ  նա հայտարարել է, որ «անհրաժեշտ է հավերժացնել […]

Վարչապետի՝ «մռութներ ջան դասի գնացեք» կոչը չի օգնի. Ավշարում չեն խաղաղվում /տեսանյութ/

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում  օրեր շարունակ դասադուլ ու գործադուլ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության  կոմիտե»-ի  նախագահ  Արմինե Դավթյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ աշակերտները չեն գալիս դպրոց, ծնողները միահամուռ ձևով չեն ուղարկում երեխաներին, գնում են միայն մարզպետի, նոր տնօրենի հետ ինչ-որ բարեկամական կապ ունեցող երեխաները։ «Նորից երեխաներին […]

ՀՀ ԱԳՆ-ն հուսով է՝ ԼՂ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն Դուշանբեի պայմանավորվածություններին

ՀՀ արտգործնախարարությունը հույս է հայտնում, որ ԼՂ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն Դուշանբեի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով մարտի 13-ին շփման գծի Ակնայի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը: «Սա չի նպաստում վստահության ու խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացին», – ասաց Աննա Նաղդալյանը: […]

Նիկոլ Փաշինյանի օրինակը Սամվել Ալեքսանյանին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մարտի 23-ին ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը, ասել է վարչապետը: Քանի որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ջերմ հարաբերություններ ունի նախկին օլիգարխ, հեղափոխությունից հետո՝ խոշոր սեփականատեր դարձած Սամվել Ալեքսանյանի հետ, քաղաքացիներն ակնկալում են, որ այս հարցում Ալեքսանյանը ակտիվորեն կհետեւի Փաշինյանի […]

Ինչո՞ւ է վարչապետը խորհուրդ տալիս կով, ոչխար պահել

Մեր վիճակագիրները հնարավոր ամեն ինչ հաշվարկում են: Այս ամսին ամեն տարի հրապարակվում է «Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը»հաշվետվությունը: Այն վիճակագրական լավագույն չափորոշիչներով կազմված փաստաթուղթ է, ուր երկրում առկա գյուղկենդանիների քանակը ներկայացվում է մի քանի չափանիշներով: Նախ՝ քանակը ներկայացվում է ըստ առևտրական կազմակերպությունների և բնակչության տնտեսությունների: Հետո տվյալները ներկայավում են ըստ մարզերի, և որ ամենակարևորն է՝ բոլոր տեսակի կենդանիների դեպքում […]

Գո՛րծ արեք, արա, գործ… Երևանցիների վճարած հարկերից մեքենա եք գնում, տալիս եք մրցույթ շահած ընկերությանը օգտագործելու, ձեզ ո՞վ է թույլ տվել

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես հասկանում եմ, որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ «բացահայտումների» վրա։ Ինչպես քաղաքային իշխանության ղեկավարը, այնպես էլ իր չկայացած ենթակաները փորձում են կայանալ և ինքնահաստատվել իրենց նախորդներին վարկաբեկելու միջոցով։ Գո՛րծ արեք, արա, […]

Եթե ամբողջ տարին էլ աշխատենք, անհնար է 6 մլն տուրք վճարել, աբսուրդ է. տնտեսվարող /տեսանյութ/

Խորհրդարանում քննարկվում է տարադրամի փոխանակման կետերի, գրավատների գործունեության հարցը, իսկ Գրավատների ու տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվողները բողոքի ցույց են կազմակերպել Կառավարության դիմաց՝ հանդիպում պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջիններս դժգոհ են հարկային օրենսգրքի փոփոխություններվ սահմանվող տուրքերից, որոնք 60 անգամ բարձրացվել են:

Պետք է ընդամենը խոսացնեն Լուլուներին, Եկածերինին, կրակաձիլ Գարիկներին

Այսօրվա ասուլիսին Նիկոլը հայտարարեց, թե բա «միլիոնավոր դոլարներ էսօր ծախսվում են ամեն օր Կառավարության դեմ սև հակաքարոզչություն անելու համար»։ Մեկը հարցնող լինի, թե այդ ով ա գժվել միլիոններ ծախսի այս խոտանների վրա, երբ պետք ա ընդամենը մերթ ընդ մեր խոսացնեն Լուլուներին, Եկածերինին, կրակաձիլ Գարիկներին ու այս իշխանությունների մնացած հրաշքներին, ու դա լրիվ բավարար ա հասարակությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված