22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ-ն քվորում ապահովեց, «Իմ քայլի» պատգամավորները Արցախի ճանապարհի կեսից վերադարձան

ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարված խորհրդարանի արտահերթ նիստն  այդուհանդերձ մեկնարկեց: Կանոնակարգով հատկացված ժամանակամիջոցում քվորում ապահովվեց: Գրանցվել է 93 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կարող են նիստը սկսել և պարզաբանեց, որ նման իրավիճակ էր ստեղծվել, քանի որ վաղուց պատգամավորները պլանավորել էին գնալ Արցախ, սակայն սխալ էին հաշվարկել:

Օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթն է երկրորդ ընթերցմամբ:  

Նշենք, որ առավոտյան նիստը չկայացավ, քանի որ գրանցվել էր 44 պատգամավոր:  ԱԺ արտահերթ նիստին չէին ներկայացել խորհրդարանական մեծամասնություն համարվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Ի դեպ, նիստը կայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Արցախի ճանապարհի կեսից վերադարձան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ