02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սորոսականների» ռեակցիան շատ խորհրդանշական է. Կարեն Վրթանեսյան

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլի 9-ին Հայաստանում ԵՄ երկրների դեսպանները համատեղ հայտարարել էին, թե բա Հայաստանում պետք է պայքարել «ատելության խոսքի» դեմ: Բնականաբար, իրենց դարդն, օրինակ՝ այն հայհոյանքները չէին, որոնք նիկոլական ֆեյքերն ու զոմբիները տոննաներով լցնում են Դուչեին քննադատել համարձակված մարդկանց գրառումների տակ, ոչ… Խոսքը […]

Որը պետք է լինի փոխվարչապետերի գլխավոր առաքելությունը

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կասկածից վեր է, որ Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը դա զուտ նախարարությունների քանակը և ցանկը սահմանող իրավական ակտ չէ: Այդ նախագծով ազդարարվում է թե Կառավարությունը, մեր պետության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից, ո՞ր ոլորտներն է դիտարկում որպես ռազմավարական կարևորության ոլորտներ: Այս առումով, ի թիվս […]

Հայտնել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հավանական պատճառը

Փարիզի ոստիկանությունից հայտնում են, որ Աստվածամոր տաճարում հրդեհն ամենայն հավանականությամբ բռնկվել է կարճ միացման արդյունքում: Այս մասին գրում է Associated Press-ը: Իրավապահները հայտնել են, որ տաճարում առաջին ստուգումն են անցկացրել, սակայն իրենց թույլ չեն տալիս ամբողջությամբ ստուգել շինությունը, քանի որ կա փլուզման վտանգ: Նշվում է, որ տաճարի աշխատակիցների և վերանորոգման աշխատանքներ իրականացնողների հարցաքննությունը շարունակվում է:

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը

Ազգային ժողովը շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախագահ Տիգրան Խաչատրյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Նշենք, որ ըստ նախարարի՝ ՀՀ-ի շուկայում ներկրված ցեմենտը հիմնականում հարեւան Իրանից էապես ավելի էժան է, քան տեղական արտադրողն ունի […]

Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով։ Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր […]

Հերիք եղավ՝ աշխատեք վերջապես

Օպերայի տարածքը սրճարանից գերարագ, հապճեպ մաքրեցիք…Կարկուտից, հորդառատ անձրևներից հետո շենքին հարող մայթերը ծառերից թափված աղբի մեջ թաղված է ու մաքրող չկա: Դա էլ կենցաղային աղբի կույտեր, աղբով լցված աղբամաններ, ինչու չեք մաքրում… Սրճարանի ապամոնտաժման ժամանակ այնտեղից դուրս չէիք գալիս, ոտքով քայլեք հաճախակի, օգտակար է և անհրաժեշտ:  Չասեք, որ լուրջ, կարևոր, առաջնահերթ խնդիրներով եք զբաղված…Ուղղակի հերիք […]

Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին /տեսանյութ/

Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին՝ ասելով. «Բոլոր պտուղներից կեր»: Սա ուտիքի համար էր: «Բայց միայն մեկ պտղից մի կեր» (Ծննդ. 2:16-17), սա էլ պահքի համար էր: Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք սրբությամբ պահք պահենք, կվերադառնանք դրախտ՝ մեր հայրենի տունը (Հովհաննես Երզնկացի):

Ոտնլվա

Ապրիլի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ – Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է Ապաշխարողաց կարգը: Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք […]

Նիկոլ Փաշինյանը իմացե՞լ է այն մասին, որ ներկա է գործարանի բացմանը, որը գոյություն չունի

AntiFake.am-ը գրում է․ «Կառավարության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է աշխարհում միակ օրինակը, որտեղ հեղափոխությունից հետո ներդրումները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են, գրանցվելու է տնտեսական աճ, ստեղծվելու են նոր գործարաններ և արտադրամասեր։ Իր հայտարարությունների հավաստիությունը հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ անձամբ ներկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի