04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Դա մեկ կենտրոնից ուղղորդվող՝ կենդանական աշխարհին հայտնի և անհայտ արտաքին տվյալներով՝ անգրագետների մի վարժեցված խումբ է

Կենդանական աշխարհին անհայտ արտաքին տվյալներով՝ անգրագետների մի վարժեցված խումբ է, որն, ըստ հրահանգի գրոհում է։ Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Տեսնելով գրառումներիս ու ելույթներիս դեմ գրոհող խաժամուժի ակտիվությունը՝ հասկանում եմ, որ դա սառնասիրտ դատող բանական զանգվածի գաղափարական ընդվզում չէ։

Դա մեկ կենտրոնից ուղղորդվող՝ կենդանական աշխարհին հայտնի և անհայտ արտաքին տվյալներով՝ անգրագետների մի վարժեցված խումբ է, որն, ըստ հրահանգի, գրոհում է՝ անկախ ելույթիդ կամ գրառմանդ բովանդակությունից։

Արդեն պարզից էլ պարզ է, որ սա նոր իշխանությունների կողմից այլախոհ մարդու խոսքի ազատությունը ճնշելու յուրօրինակ տեխնոլոգիա է…

Բայց դա ինձ չի խանգարելու՝ անել այն, ինչի համար տեղ եմ գրավում Ազգային ժողովում… Եթե գրոհ, ուրեմն գրոհ…»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ