20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Գլխավոր մեղադրողը Փաշինյանն է, գլխավոր մեղադրյալը Քոչարյանն է, իսկ գլխավոր վկան՝ Սիլվա Համբարձումյանը /տեսանյութ/

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարծիքով՝ իշխանությունը մեկ տարվա ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում:

«Արդարադատության ոլորտն ամենախայտառակն է. այսօր ՀՀ-ում կա գլխավոր մեղադրող, դա Նիկոլ Փաշինյանն է, նշանակված է գլխավոր մեղադրյալ, դա Ռոբերտ Քոչարյանն է, իսկ գլխավոր վկան Սիլվա Համբարձումյանն է: Կոպիտ ասած՝ այս ուղղությամբ է գնում ամեն ինչ: Արդարադատության ոլորտը երբեք նման խայտառակ ձևով կախված չի եղել գործադիրից: Քոչարյանի դատավարությունը շինծու է. չեն կարողանում մեղադրանքը ձևակերպել: ԽՍՀՄ գլխավոր դատախազ Վիշինսկին ասում էր՝ մարդը լինի, հոդվածը կճարվի: Հիմա մարդը կա՝ հանձին Ռ. Քոչարյանի, բայց հոդվածը չեն կարողանում հարմարեցնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Հարությունյանը:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ