12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կա՛մ Բաբկեն Թունյանը միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած ոլորտի օրենսդրությանը. Իվետա Տոնոյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Բաբկեն Թունյանի հայտարարությանը.   «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ ֆենոմենալ չիմացության դրսևորումներով՝ վաղուց արդեն օրինաչափ է դարձել, սակայն այն, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ […]

Որտե՞ղ են փայլուն հայ-ռուսական հարաբերությունները. Պաշտպանեք ձեր քաղաքացուն, չեք կարողանում, մի ասեք, որ փայլուն են.Մարուքյանը՝ իշխանություններին

«Մենք ունենք շատ փայլուն հարաբերություններ, փայլուն ա ուղղակի, չեք պատկերացնում՝ ինչքան ա փայլուն հայ-ռուսական հարաբերությունները, մեկ էլ պարզվում ա, որ վերջին մի քանի ամիսներում միայն հայ վարորդներին են կանգնեցնում Ռուսաստանում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով վարել մեքենաները: Ուրեմն՝ այդ հարցը համ կառավարությունն ա ասում՝ ընթացքում ա, արդեն լուծվում ա, հեսա կլուծվի, ոնց որ […]

Կրթությունը նաև մշակութային երևույթ է, այդ պատճառով էլ երկու նախարարությունները միավորվում են. Վարչապետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ մեկնարկել է «icult.am» ծրագիրը, որի շրջանակներում հանրակրթական դպրոցների մոտ 370 հազար աշակերտ տարվա մեջ մեկ անգամ անվճար կարող է այցելել համերգասրահներ, թատրոններ և թանգարաններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սա ենթադրո՞ւմ է, որ հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն է տրվում, […]

Որքա՞ն գումար կհատկացնի Կառավարությունը «Հայաստանի շախմատի ֆեդերացիային»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօրվա Կառավարության նիստում ներկայացնելով «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հ/կ-ին գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծը՝ նշեց, որ այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը պատրաստվում է աշխարհի չեմպիոնատի տիտղոսի համար ծավալվող պայքարին: «Այդ պայքարին պատշաճ մասնակցության համար անհրաժեշտություն […]

Այս տարի միջոցներ չեն հատկացվել Սևանա լճի ձկան պաշարներն ուսումնասիրելու համար /տեսանյութ/

Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար. «Մենք մոտավորապես տասնհինգ տարի` ամեն տարի այդ մոնիթորինգն իրականացրել ենք: Ցավոք սրտի, եղել են էլի դեպքեր, երբ մոնիթորինգ չի իրականացվել: ԲՆ-ն է տենդերը հայտարարում, և […]

Քաղաքացու օրը փողոցները կփակվեն

Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվելու է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի […]

Անգիտություն ու անհոգ փնթիություն. 5000-անոցներով մահմեդական խանի դամբարանն ենք գովազդում

ՀՀ նոր թղթադրամներն արդեն շրջանառվում են: Այսօր, առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով է ներկայացված` քաղաքի մահմեդական պաշտամունքային բազմաթիվ կառույցներից մեկն է` 1533 թ. կառուցված Շերեֆ խան […]

Արթուր Վանեցյանը՝ դժվար իրավիճակում

2019 թվականի ապրիլի 23-ին ավարտվեց Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյան գործի նախնական դատական նիստը։ Դատարանը հստակ սահմանեց, որ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները պետք է կրեն փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը: Փաստաբանի փոխանցմամբ՝  պատասխանողը պետք է ապացուցի, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Արթուր Վանեցյանի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի