23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օսիպյանը ասել է՝ թող մի քանի տարի անցնի, երկու եղբորն էլ դատել եմ տալու

2014 թվականի հունիսի մեկին տեղի է ունեցել դանակահարություն: Այդ իսկ օրվանից տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը և հայրը հստակ ցուցմունքներ են տվել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի դեմ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ կատարված դանակահարության մեջ մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դա հիմք է հանդիսացել Սեդրակ Օսպիյանի հանդեպ հետախուզում հայտարարելու համար: «Նա սկզբնական շրջանում չի ներկայացել քննչական մարմիններին, մեկ տարի թաքնվելուց հետո նոր ներկայացել է: Գործը մեկ տարի քննելուց հետո ես տարբեր քննչական մարմիններում ցուցմունքներ եմ տվել: Վերջում որոշում է կայացվել, որ անհայտ անձի կողմից մարմնական վնասվածք է դիտավորությամբ տուժողին հասցվել և այդ որոշումը կարճվել է : Ես այդ ընթացքում մեկնել եմ ՌԴ եկել եմ, և տեղյակ չեմ եղել, թե գործն ինչ ընթացքի մեջ է»,- պատմեց Սամվելը:

Նա նշեց, որ 2018-ին Էրեբունուց երկու հոգի՝ մեկն ԱԱԾ աշխատող, մյուսը՝ ոստիկանության, իրենց տուն են եկել առավոտվա ժամերին:

«Ինձ ասում են, որ պետք է ներկայանամ քննչական մարմին, որ ցուցմունքներ տամ, քանի որ գործը վերաբացվել է: Ես ասում եմ՝ ի՞նչ գործ, ասում  են՝ դանակահարության գործով: Նշում են, որ նոր հանգամանքներ են երևան եկել, և ես պետք է  17 րոպեում Նուբարաշենից գնամ ցուցմունք տամ: Ես չստորագրեցի թուղթը, որովհետև 17 րոպեում ոչ մի կերպ չէի կարող Նուբարաշենից Կոմիտաս հասնել: Ասացի, որ մի քանի մարդու պետք է հանդիպեմ, որից հետո կներկայանամ: Ուզում էին թղթի տակ ստորագրել տալ, թե ես չեմ ուզում ներկայանալ և այլն և այլն, բայց ես ասացի, որ ոչ մի բան չեմ ստորագրի, օրվա ընթացքում կներկայանամ»-,- նշեց նա:

Ըստ նրա՝ ինքը հետո գնացել է և ծանոթացել երևան եկած նոր հանգամանքների հետ: «Իսկ դրանք հետևյալն էին, որ փաստացի գործող երեք ամենակարևոր վկաների տված ցուցմունքները բավարար չեն և նոր երևան եկած հանգամանքներով գործը նորից վերաբացվում է, և պետք է կատարվի, իբրև թե, օբյեկիվ քննություն»,- ասաց նա:

Ըստ Սամվել Հովհաննիսյանի՝ Օսիպյանն այդպես էլ որևէ ձայնագրություն ու փաստ չի ներկայացրել:

«Ես գնացել եմ վարչություն, նա ինձ ասաց. «Սամվե՛լ ջան, պատկերացրու, եթե Սեդրակ Օսիպյանն է խփել, իմ դրության մեջ մտի: Եթե ես օգնեմ Օսիպյանին, դա կդիտվի որպես խտրականություն: Եթե Սարգիսը իր վրա վերցնի,  ես էնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանա: Ես նրան կօգնեմ»: Ես էլ նրան պատասխանում եմ՝ եթե օգնող ես, ավելի լավ է Սեդրակին օգնի,  Սարգսի հետ գործ չունես»,-պարզաբանեց Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ