14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանական ուժերը դատարանի մոտ ընդարձակվում են: Հնչում է վարչապետի գաղտնալսված հեռախոսազրույցը եւ հայհոյանքներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունը: Դատական նիստին զուգահեռ դատարանի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել են նիստի մեկնարկից ժամեր առաջ: Իրավիճակն այստեղ կեսօրից լարված է: Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ ընդդեմ երկրորդ նախագահի բողոքի ակցիա իրականացնողների միջեւ ոստիկանական պատն այս պահին ավելի ընդարձակվեց: […]

Արտակարգ վայրէջք Մոսկվայում

Մոսկվայից օդ բարձրացած և Միլան թռչող Boeing 737-ը վերադարձել է Վնուկովոյի օդանավակայան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ օդ բարձրանալուց հետո օդանավի շասիներից մեկը չի փակվել: Օդանավը հաջող վայրէջք է կատարել, տուժածներ չկան:   

Քրեական գործ է հարուցվել

Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, եւ գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Եւ վստահեցրեց, որ որեւե խոչընդոտ չկա եւ ոչ մեկ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Առանց բացառության: Տեղեկացնում է ԱԺ իշխանական Իմ Քայլի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:   

Դատախազները դիրքորոշում հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։   Այս պահին քննվում է երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը։ Այս պահին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ դատական նիստերի դահլիճում չէ։ Մնացած 3 […]

Դատարանը պահանջեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։ «Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում՝ վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.70C (1985 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.80C (1988 թ.) […]

Ռուսաստանը մեր ընկերն է. Արմեն Սարգսյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հարատև արժեք են, որը չի կարող ժամանակի հետ փոփոխության ենթարկվել: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ռուսական «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ-ռուսական դարավոր պատմություն ունեցող հարաբերություններին, ինչպես նաև երկրի զարգացման հեռանկարներին:   – Առաջին հարցը ռուս-հայկական հարաբերությունների մասին է: Ինչպե՞ս եք գնահատում այս հարաբերություններն ու զարգացման […]

Այս պայմաններում Քոչարյանի փախուստն արդեն հնարավոր է դառնում. Դատախազը ներկայացրեց կալանքի հիմքերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը։ Դատարանում իրավական երկար քննարկումներից հետո վերջապես մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հիմնավորվածությունը։ Ըստ դատախազ Պետրոսյանի, դատարանին բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի