22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ ուզեմ, ասելու եմ, ու նստած լսելու ես. Քոչարյանը՝ գլխավոր դատախազին. շիկացած մթնոլորտ դատարանում

Ես համոզված եմ, որ իմ անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում է եղել և անձեռնմխելիության այն ձևակերպումը, որը տալիս է դատախազությունը շարքային կադասատրի աշխատողը չի տա: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նիստին ներկա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղից ընդհատեց Քոչարյանին՝ հայտարարելով, թե կոռեկտության կոչ է անում. «Կոչ եմ անում դատավարության մասնակիցներին…»:

Քոչարյանը պահանջեց չընդհատել իրեն:

Դատավորն իր հերթին ասաց, որ հայտարարության իրավունքով է խոսում Գլխավոր դատախազը:

Երկրորդ նախագահը նշեց, թե դատախազը չի ասել, որ հայտարարության իրավունք է խնբդրում. «Թող խնդրի ու խոսի»:

Բանավեճին միջամտեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հայտարարելով, թե անընդունելի է, որ դատախազությունը ընդհատում է. «Մենք որևէ մեկի խոսքը չենք ընդհատել և բռի ձևով միջամտել»:

«Չափի մեջ եղեք, պարոն Ալումյան»,-կոչ արեց դատավորը:

«Ես չափի մեջ եմ»,-արձագանքեց Ալումյանը:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին կոռեկտության մեջ լինել»,-հայտարարեց Գլխավոր դատախազը:

Սակայն Ալումյանը սկսեց ընդհատել՝ կոչ անելով դատարանին կարգը պահել, որպեսզի իրենք ստիպված չլինեն դա անել:

Դատավորի հարցին, որը լավ չլսվեց, Ալումյանը պատասխանեց «հա»-ով, ինչին դատավորն ասաց՝ «հա ու ջան, դե նստեք»:

«Յա էտ արդեն ժողովրդականին անցա՞ք»,-հայտարարեց Ալումյանը:

Ի վերջո Գլխավոր դատախազը խոսեց՝ կոչ անելով բոլորին լինել իրավական դաշտում, ոչ թե զգացմունքային:

«Ձեր մեղադրականն իրավական դաշտի հետ կապ չունի: Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»,-ասաց Քոչարյանը:

«Փորձեք»,-արձագանքեց Դավթյանը:

«Գործի վերաբերյալ ինչ ուզեմ ասելու եմ, կարո՞ղ ա պաշտպանվելու իրավունքից էլ զրկեք»,-ասաց  Քոչարյանը:

Պաշտպան Ալումյանն առաջարկեց թույլ տալ կողմերին ավարտել խոսքը, որից հետո մյուս կողմը կարող է խոսել. «Ես գտնում եմ, որ Դուք՝ պարոն դատավոր, խախտում եք մեր իրավունքը յուրաքանչյուր դեպքում, երբ թույլ եք տալիս մյուս կողմին ընդհատել մեզ և հանդես գալ հայտարարությամբ: Եթե սա է Ձեր կարգը, ուրեմն մենք էլ կարող ենք մյուս կողմի խոսելու ժամանակ ընդհատել և հանդես գալ հայտարարությամբ: Եթե դատախազությունն է խոսում, Դուք կաշկանդված եք լինում: Եթե դատախազությունն ուզում է ինչ-որ բան ասել, խնդրում եմ Ձեզ թույլ տալ մեզ ասել մեր ասելիքը հետո նրանց խոսք տալ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ