17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծանոթ չեմ եղել «0038» հրամանին և ծանոթանալուց հետո էլ պնդում եմ՝ ճիշտ հրաման էր. Ռոբերտ Քոչարյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի քրեական գործով ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի հարցով նախնական նիստում ծավալուն ելույթ ունեցավ ինքը՝ Քոչարյանը։

Նա ներկայացրեց, որ 2008թ. փետրվարի 22-ին վերադարձել է Ռուսաստանից, որտեղ եղել էր աշխատանքային այցով և տեղեկանալով՝ ինչ է կատարվում Հայաստանում, փետրվարի 23-ին զինվորական բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ խորհրդակցություն է կազմակերպել նախագահի նստավայրում։

Նա շեշտեց՝ տասը տարվա իր նախագահության ընթացքում դա եղել է առաջին նման դեպքը։

«Պատկերացրեք մի վիճակ, երբ որպես նախագահ Սահմաանդրության երաշխավորն եմ, երբ տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն ղեկավար կազմը ներգրավվում է քաղաքական իրադարձությունների մեջ։ Ի՞նչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը։ Բնական է, որ պետք է հրամանատարության հետ հանդիպի ու զգուշացնի կործանարար հետևանքների մասին։ Փետրվարի 23-ին հանդիպումը կայացավ», – ներկայացրեց Քոչարյանը։

Նա նկատեց, որ հանդիպման մասնակիցների ցանկ չի կազմվել, այն տևել է 20 րոպե։ Խորհրդակցության ժամանակ, ըստ Քոչարյանի, քննարկում չի եղել, հաղորդակցությունը եղել է միակողմանի։

«Ես ուղղակի իմ դժգոհությունն եմ արտահայտել ու թողել, գնացել», – ավելացրեց նա։

Քոչարյանը նշեց՝ ուշադրություն է դարձրել երկու խնդրի վրա.

«Հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, քանի որ հանրահաավաքներում արդեն ասում էին՝ «մենք հաղթել ենք»։ Մենք պետք է սահմաններին ուշադիր լինեինք, քանի որ հակառակորդը կարող էր օգտվել այս իրավիճակից։ Ես կարծում եմ՝ զորանոցային վիճակն առաջին հերթին եղել է հենց այդ նպատակով։

Մյուս խնդիրը Երկրապահ կամավորական միության հետ էր։ Նրանց առաջ շատ հստակ է դրվել հարցը՝ կա՛մ քաղաքական գործիչ եք, կա՛մ զինվորական։ Այս երկու հարցը միմյանց հետ փոխկապակցված էր՝ բանակի պառակտում, որից կարող էր օգտվել հակառակորդը։ Այս երկու վտագը պետք էր միասնության մեջ դիտել։ Չանել այդ հանդիպումը, ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետևանքները ծանր կլինեին։ Որևէ հանձնարարական՝ հրաման արձակել և այլն, չի եղել։ Ես երբեք չեմ ասել՝ ինչպես լուծել հարցը։ Ես նման աշխատաոճ չեմ ունեցել։ Դրել եմ խնդիր, իսկ թե ինչպես պետք է լուծել, դա իրենց՝ տվյալ մարմնի ղեկավարի պարտականությունն է։ Բոլոր նախարարների հետ ես այդպես եմ աշխատել։ Ես չեմ կարող նախարարից ավելի լավ իմանալ, թե ինքը ոնց պետք է լուծի հարցը։

Այն ժամանակ բանակն ամենից կայացած պետական կառույցն էր, նախարարը 12-13 գլխավոր շտաբի պետի փորձ ուներ ու երկար տարիների նախարար էր ԼՂ-ում, և նրան ասել, թե ոնց պետք է լուծեր խնդիրը… Նույն օրն այդ «0038» հրամանն արձակվեց, որին, ի դեպ, ծանոթացել եմ այս գործի շրջանակներում։ Դրան ծանոթանալուց հետո, ես համոզվել եմ՝ դա ճիշտ ընդունված հրաման էր։ Կրկնում եմ՝ ես երբեք խնդիր չեմ դրել՝ ինչպես լուծել խնդիրը, երբեք գյուղնախարարին չեմ ասել՝ ինչպես լուծել, ասենք, ոռոգման խնդիրը։ Խնդիր է դրվել լուծել, չես լուծում, ուրեմն՝ հրաժարական։ Դրան ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ հրաման էր։ Բայց կոնկրետ այդ հրամանն ինչպես ընդունվեց, ինչ արվեց՝ իմ գործը չէ»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ