05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցի՞ց փախնեմ: Ո՞վ են իրենք. Ռոբերտ Քոչարյան

Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնել: Իրենք ո՞ւր էին, պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, պետք է իրենցից փախնեմ: Ո՞վ են իրենք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատախազությանը:

«Հայտարարություն կարելի՞ է անել»,-ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Արա, արա»,-արձագանքեց երկրորդ նախագահը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ պետք է հայտարարությունների մեջ կոռեկտ լինել:

Քոչարյանը նշեց, որ իր համար վիրավորական է, երբ ասում են, թե կարող է փախնել. «Ինձ համար դա վիրավորական է: Իմ տեսակով ես փախնող չեմ, եթե փախնող լինեի, այստեղ չէի լինի: Որևէ մեկը, թշնամին իմ մեջքը չի տեսել: Սա արժանապատվության հարց է, ես փախնող չեմ: Ես համարում եմ, որ ինձ խստագույնը վիրավորել են: Իրենք դա չեն հասկանա»:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ