14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը թոռների հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թոռների հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրը: «Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»,-գրված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում, լուսանկարին կից:  

Կառավարության խաղաքարտերը խառնվել են. ինչու բենզինն ու գազը միանգամից թանկացան. 168 Ժամ

Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։ Ինչպես հայտնի է, մայիսի 1-ից Հայաստանում շարժիչային գազի վաճառքը թույլատրվում է միայն կիլոգրամի հաշվարկով։ Ժամանակին կառավարությունը հաշվարկել էր, որ այդ փոփոխությունից հետո գները գազալցակայաններում կլինեն […]

Ում համար է աշխատում վարչապետի խոսնակը. Իրավունք

Թերթի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետա­կան տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ու­սումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենևին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնա­ծուն այդ պաշտոնի համար, որի նշանակ­ման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆ­լիկտը հարթվել է, քանի որ […]

Սամվել Ալեքսանյանը`Աննա Հակոբյանի անունով. Փաստ

Շատերն են նկատել, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղների մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ: Հասկանալի է, որ նման արկղիկները «Երեւան սիթիում» պատահական չեն կարող հայտնվել, այսինքն՝ ամեն մի հիմնադրամ չի կարող տեղադրել դրամարկղների մոտ: Այդպես էլ կա. դրանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն են, որի հոգաբարձուների […]

Եկեղեցին մի աստվածային ակնարկությո՛ւն է Վերի՛ց կարգված, Սուրբ Հոգով հայտնի

ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՏՅԱՆԸ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ Իսկ եթե մեկը ձեռքն իր չարությամբ վերն արքայություն բարձրացնի լրբի մի հադգնությամբ, կամ թե մարմնավոր ինչ որ գյուտ արած և կամ մարդկային հնարանքներով և կամ արվեստով երկրակենցա՛ղ ավանդույթների՝ վե՛ր ելնի ընդդեմ ու վարկաբեկի, թե՝ ձեռակե՛րտ է ձեր եկեղեցին, և ո՛չ թե պարգև կյանք առավելով, երբ եկեղեցին մի աստվածային ակնարկությո՛ւն է Վերի՛ց […]

Այ անհայրենիք, պետական մտածողությունից զուրկ, Նիկոլի ձեռքում սեփական վրեժխնդրության գործիքի վերածված օգտագործվողներ

Մեր 18-20 տարեկան տղերքն ամեն վայրկյան պատրաստ են Բակո Սահակյանի խոսքով սեփական կյանքի գնով պաշտպանել մեր պետականությունը, բայց ահա էդ նույն Բակո Սահակյանի խոսքը բավական երաշխիք չի, որ դատարանը փոխի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, պետք է Բակո Սահակյանն անձամբ գա դատարան, պետք ա առաջնագծում կանգնած մեր տղերքը պարտադիր դատարանում տեսնեն իրենց գերագույն գլխավոր հրամանատարին… Թե […]

Ընդդիմադիր կուսակցությունների ցանկը գլխավորում է ՀՀԿ-ն, ընդդիմադիր գործիչներից առաջատարը Էդուարդ Շարմազանովն է. Gallup

Նախկին իշխանական Հանրապետական կուսակցությունը գլխավորել է  ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ցանկը: Այս մասին հայտնել է «Gallup International»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ լրագրողներին ներկայացնելով վերջին` 2019թ  ապրիլի 30-ից մայիսի 9-ը կատարված հետազոտության արդյունքները  Հարցմանը մասնակցել են 1108  չափահաս քաղաքացիներ, ինչպես  Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում: Նավասարդյանի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցները գնահատել են ընդդիմադիր ուժերին […]

Զինվորը մահացել է զորավարժության ժամանակ ավտովթարից

019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝  «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է, հաղորդում են Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի