07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քոչարյանի գործով այս պահին Փաշինյանին տրված է ունիկալ հնարավորություն

Նիկոլ Փաշինյանի համար սա լավագույն առիթն է՝ փոխելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, եւ այդ քայլով նա ոչ միայն փորձ կանի փարատելու անձնական վրեժխնդրության բավականին հիմնավոր կասկածները, այլ նաև ձգտելու ստեղծել ավելի լուրջ հարաբերություններ Մոսկվայի ու Արցախյան ռազմա-քաղաքական էլիտայի հետ։  Այսպիսի գնահատականով ֆեյսբուքյան գրառում է արել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորպես, ասված է․

Եթե նախաքննական մարմինը և իրենց հետևում կանգնած Նիկոլ Փաշինյանը վստահ են, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր են, դրանից հետո թող մի 3 տարի մանրակրկիտ, վկա առ վկա քննեն այդ գործը դատարանում, առավել ևս որ ակնհայտորեն խափանման միջոց կալանքը փոխելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ոչ մի տեղ չի փախնելու՝ փախնող լիներ իր ոտքով չէր ներկայանա քննչական մարմիններին։

Այդ քայլը թույլ կտա Նիկոլին ոչ միայն փորձել փարատել անձնական վրեժխնդրության մասին բավականին հիմնավոր կասկածները, այլ նաև ձգտել ստեղծել ավելի լուրջ հարաբերություններ Մոսկվայի ու Արցախյան ռազմա-քաղաքական էլիտայի հետ։ Այդ թվում՝ չխորացնել անջրպետը Արցախյան և Երևանյան հասարակությունների միջև։ Երևանյան շարքային տեղաբնակին մի տեսակ դժվար է հասկանալ, որ ինչքան էլ ծանր և զրկանքներով լի եղած լինեն իր համար Արցախյան առաջին պատերազմի տարիները, բայց գլոբալ առումով այնտեղ մեկնած ու անմիջականորեն պատերազմին մասնակցած անձանիցից զատ, իրենք այդ պատերազմի մասին ունեն որոշակի պատկերացում զուտ տեսահոլովակներից, լրատվությունից, ինչպես նաև լույսի, գազի և սննդի անհրաժեշտ պարագաների սահմանափակամումներից։

Այնինչ արցախաբնակի համար, դա ամենաօրյա մահվան վտանգներից զատ, եղել է սովի, մշտապես նկուղներում պատսպարվելու, ռումբերի տարափի և պատերազմական սարսափների տակ անցկացրած կյանք, ու այս կապակցությամբ արցախահայության մի զգալի հատվածի համար Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է ոչ միայն իրենց մարտական ընկերը ու մի մարդ, որը ակտիվ մասնակցել է Արցախյան ազատամարտին, այլև որ ինքն ու իր ընտանիքը իրենց հետ միասին են անցել այդ պատերազմական սարսափները՝ նկուղներում և ռումբերի տակ։

Նիկոլին տրված է ունիկալ հնարավորություն կանգնացնելու տարբեր քաղաքական ու տեղայնական խմբերի կողմից օր օրի խորացող հակասությունները, ու վեր կանգնելու նեղ անձնական զգացումներից՝ Հայոց աշխարհի վարչապետը պետք է փորձի հանդես գալ որպես բոլորի վարչապետ, անկախ անցյալում այս կամ այն գործչի հետ ունեցած հակասություններից․․․․»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ