21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը: 

Չի կարելի թիրախավորել մեր բանակը և մեր անվտանգությունը՝ դիվիդենտներ հավաքելու համար /տեսանյութ/

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ պատերազմի վտանգը միշտ կա և այդ վտանգը չի նահանջել երբեք էլ:  «Թուրք-հայ պատերազմը միշտ կա»,-ասաց Գևորգյանը:: «Պատերազմի վերսկսման խնդիրը կախված  է մեր ներքին քաղաքականությունից: Ինչքան մենք մեր քայլերի մեջ կլինենք ավելի միասնական այնքան հակառակորդը կկարողանա ըստ դրա գնահատել մեզ հետ գործ ունենալ […]

Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը. Ալիեւ

Վիեննայի բանակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, ձևաչափը չի փոխվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևը նշել է, որ հայկական կողմը ցանկացել է փոխել բանակցությունների ֆորմատը, սակայն Բաքուն թույլ չի տվել անել դա: Հարկ է նշել, որ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոչ […]

Նիկոլ, եղբայր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է

Սաբոտաժն աստիճանաբար դառնում է Նիկոլի իշխանության թիվ մեկ թշնամին: Անգամ եթե աշխատավարձի, լրավճարի և պարգևատրման հանրագումարը ՊԵԿ համակարգում 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա կտրվածքով կազմել է 9 միլիոն ՀՀ դրամ, այսպիսի իրականության պայմանններում դժվար կլինի ընդամենը 30000 ՀՀ դրամ ստացող թոշակառուին բացատրել, որ իր ապրած երկրում կան պաշտոնյաներ, ովքեր մեկ կամ երկու ամսվա ընթացքում ստանում են իր […]

Ժամանակավոր զինադադարը չի նշանակում պատերազմի ավարտ /տեսանյութ/

Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցը: «Վան» գործողության հրամանատար  Վազգեն Սիսլյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ շատ դասեր ենք քաղել և դեռ պետք է քաղենք կատարվածից, թե՛ ռազմավարական և թե՛ դիրքային առումով: «Մենք 1990 թվականից սկսած պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ և այն դեռ չի ավարտվել»,-նշեց Վազգեն Սիսլյանը: Արցախյան պատերազմի ազատամարտիկ, […]

Խորհրդանշական համընկնում. ՀՀԿ-ականները Արցախ այցը մեկնարկեցին Դադիվանքում՝ մոմավառությամբ

Այսօր, ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականների պատվիրակությունը՝ Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան,  Մարգարիտ Եսայան, Կարինե Աճեմյան եւ այլք, մեկնել են Արցախ: Կհանդիպեն ԼՂ ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք` Թալիշը վերականգնելու համար: Մոմավառություն Դադիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ի հիշատակ […]

ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությունը ներկայացվել է որպես ապացո՞ւյց

Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով մարտի 28-ին տեղի ունեցած դատական նիստում պատասխանող կողմը դատարան է ներկայացրել տասներկու էջից բաղկացած ապացույցներ, որոնք ըստ էության տարբեր լրատվական կայքերում տեղ գտած հոդվածներ են և ԱԱԾ-ի կողմից 19.02.2019թ.-ին  տարածած մեկ պաշտոնական հաղորդագրություն: Ներկայացված ապացույցները, թե որ փաստական հանգամանքների ապացուցմանն են ուղղված՝ այս առնչությամբ պատասխանող կողմը հրաժարվել է պարզաբանել, […]

Լենա Նազարյանի «բոցը» Արցախում /տեսանյութ/

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ունեցած իր ելույթում ասել է․ «Ես չափազանց կարևորում եմ մեր բոլորիս փախադարձ ջանքերը միմյանց ավելի լավ ճանաչելու ուղղությամբ: Կարևորում եմ միմյանց հետ ավելի սերտ համագործակցելու ու պարզապես մարդկայնորեն մտերմանալու ցանկությունն ու քայլերն այդ ուղղությամբ։ Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի