06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ադրբեջանը զորավարժություններ է անում,իսկ Նիկոլը շարունակում է սև ու սպիտակ բաժանումը».Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ նշել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվում են, միասին զորավարժություններ ու ռազմական շքերթներ են կազմակերպում, իսկ Հայաստանի հեղափոխական իշխանությունը հասարակությանը սև ու սպիտակի է բաժանում: 

Ընտրություններից հետո անցել է ավելի քան 5 ամիս, բայց Փաշինյանը շարունակում է թշնամիներ, դավադիրներ և օտարկերկրյա գործակալներ փնտրել երկրի ներսում, իսկ կիրթ ու նորմալ Ալիևը նոր պատերազմով է սպառնում:
 
Հասարակությանը միավորելու և պետության ու բանակի անվտանգությունն ուժեղացնելու փոխարեն` Նիկոլը հիմա էլ քննիչ հանձնաժողովներ է ստեղծում, որն ակնհայտորեն չի նպաստում բանակի մարտունակությանը: 
Լավ, մեկը չկա՞ բացատրի էդ մարդուն պահի լրջությունը: 
Հ.Գ
Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս ինձ թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:
 
Գարեգին Նժդեհ»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ