Աժ-ում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը, որին, սակայն, ներկա չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստից առաջ լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե արդյոք դա օրենքի խախտո՞ւմ չէ, որ վարչապետը ներկա չէ հարցուպատասխանին։ «Վարչապետը երկրո՞ւմ է։ Ձեր հարցի պատասխանը դուք չգիտե՞ք։ Իհարկե, օրենքի խախտում չի»,-լրագրողների հարցից զարմանալիորեն զարմացավ Արարատ Միրզոյանը։ ԱԺ նախագահն այնուհետև հորդորեց կարդալ օրենքը․ […]
«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ անդամի թեկնածուի քվեարկությունը թողել է ազատ, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Մենք որոշել ենք ազատ թողնել քվեարկությունը», – ասաց Լիլիթ Մակունցը։ Դիտարկմանը, որ հաշվի առնելով խորհրդարանում ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյան ուղղված հարցերը կարելի է ենթադրել, որ պատգամավորների մեծամասնությունը միտված է դեմ քվեարկել կամ չմասնակցել քվեարկությանը, Մակունցն ասաց՝ խմբակցության հետ […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտին-Փաշինայն չկայացած հանդիպման մասին Չեմ պատրաստվում չարախնդալ Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև այդպես էլ չկայացած հանդիպման առիթով: Վերջիվերջո, մեր ռազմավարական գործընկեր պետության հետ օրեցօր կուտակվող և երևացող խնդիրները անհանգստացնում են նաև ինձ: Սակայն նյարդայնացնում է հայ ժողովրդին մոլորության մեջ գցելու, կներեք՝ “էշի տեղ” դնելու, […]
Արագածավանի բնակիչները փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը: Վերջիններս բողոքում են ոռոգման ջրի բարձր սակագներից։ Այս մասին մեր խմբագրությանը հայտնում են ակցիայի մասնակիցները Գյուղացիները նշում են, որ ՋՈՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի։ Այսինքն, այն դեպքում երբ գյուղացին իր 1 հա հողատարածքը ոռոգելու համար վճարում է առանց այդ […]
























