06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

« «Ապրիլյան իրադարձության» հանձնաժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին».Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«  «Ապրիլյան իրադարձության» հանձնաժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին:

Այ ԱԺ ոչ բարով նախագահ Արարատ Միրզոյան, ինչի՞ համար էս ապրիլյան քառօրյա այդ հերոսական պատերազմը անվանում «ապրիլյան իրադարձություն»:

Դրանով դուք հասկանո՞ւմ եք, որ արժեզրկում եք այն մեծ հաղթանակը, որ կերտել է հայ ազգը իր հերոսական որդիների արյան գնով:

Դուք հասկանո՞ւմ եք, որ արժեզրկում եք այդ օրերի հայ ժողովրդի հավաքական համախմբվածությունը, միասնությունը, թշնամու դեմ հաղթանակ տանելու վեհ զգացմունքները:

Այդ հանձնաժողովը թող առաջին հերթին քննի և հասկանա, թե որտե՞ղ էին և ի՞նչ ավանդ են ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ իմ քայլական ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, ինչի՞ բանակում չեն ծառայել:

Ցավում եմ և որպես հայ և որպես հարկատու, որ մեր ժողովրդի հաշվին դուք ծավալում եք հակապետական, ապազգային գործունեություն»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ