05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արթուր Ղազինյանի հարցերը՝ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական դատարանի նոր անդամի թեկնածուին հրապարակային հարց եմ ուղղել և ակնկալում եմ, որ նա կպատասխանի այս հարցերին.

Վահե Գրիգորյանը պնդում է և հավատում է, որ 2008թ. ընտրությունների ընթացքում տապալվել է ՀՀ ահմանադրական կարգը.

1. Վերականգնվե՞լ է արդյոք սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում;

2. Եթե այո, ե՞րբ և ի՞նչ պայմաններում է վերականգնվել «տապալված» սահմանադրական կարգը;

3. Ի՞նչ իրավական հետևանքներ է առաջացրել սահմանադրական կարգի տապալումը Հայաստանի Հանրապետությունում:

Հայտարարել եմ, որ կասկածում եմ Վահե Գրիգորյանի իրավաբանական պրոֆեսիոնալիզմի վրա և պնդում եմ, որ նա քաղաքականապես չեզոք չէ, հետևաբար չի համապատասխանում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի պահանջներին:

Խոսել եմ նաև ՀՀ դատական համակարգի շուրջ ձևավորված իրադրության մասին, «Մեկ Հայաստան» կուսակցության առաջիկա անելիքների, մասնավորապես, «Իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի» մշակման աշխատանքները սկսելու մասին»:

 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ