13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի. 168 Ժամ

«Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- թերթի հետ զրույցում այս մասին ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։ Նա նշել է, որ գործընկերային հարաբերությունները մշտապես հաշվի են առնվել, Ռուսաստանի կողմից առաջարկվող բոլոր գների դեպքում էլ հաշվի են առնվում։ «Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ […]

Ժողովուրդ, երկիր ենք կորցնում, բայց համառորեն չենք ընդունում այդ իրողությունը… Հետո ուշ է լինելու…

Երեկ զբաղվածության առումով օրս շատ հագեցած էր՝ (այցելություն քրեակատարողական հիմնարկ, հետո հանդիպում տարբեր քաղաքացիների հետ, հուզող խնդիրների քննարկում, հարցազրույցներ և այլն): Ու գիտեք՞ ինչն էր հետաքրքիր. որ չստեմ՝ տարբեր զբաղմունքի ու կարգավիճակի տեր՝ թվով երևի թե 20-ից ավելի մարդիկ ինձ հարցնում են՝ (բառացի ցիտում եմ հարցը)՝ <<լավ, ի՞նչ ա լինելու սրա վերջը>>… Իմ 23 տարիների […]

ՊՆ-ում պաշտոնանկություններ կլինեն: Խոսվում է կոռուպցիոն սկանդալի բացահայտման մասին. 168 Ժամ

Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը: Նախարարության ներսում խոսվում է վարչությունում կոռուպցիոն սկանդալի հնարավոր բացահայտման մասին, ասում են՝ քիչ չեն նաեւ վարչությանը հասցեագրված թեժ գծի բողոքները: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում քաղաքացիների դիմումներն ամիսներով կուտակվում են, վերջին շրջանում […]

«Պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն. Արսեն Թորոսյանի թեժ կրքերը. Հրապարակ

Հունիսի 11-ին՝ Առողջապահական խորhրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։ Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ […]

«Ղալաթ կանեն, որ տենց բան կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի». մարզերում դժգոհության ալիք է բարձրանում. Փաստ

Համայնքների խոշորացման գործընթացն առաջիկայում նոր փուլ է մտնելու, եւ ՀՀ մի շարք տարածքներում նորից ընթանալու են միավորումներ։ Այս հանգամանքը փոքր համայնքների ղեկավարների շրջանում դժգոհությունների ալիք է առաջացնում, քանի որ այդ կերպ համայնքներն ուղղակի կորցնում են իրենց դեմքը եւ դառնում են մեծ կառույցի մի փոքր դետալ։ Ի դեպ՝ թերթի տեղեկություններով, համայնքապետները վերջին շրջանում ավելի ու ավելի […]

Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբազվել է Նիկոլ Փաշինյանը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմքայլականները օրինագիծ են պատրաստել, որով քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը։ Ինչպես Սերժ Սարգսյանը սահմանադրություն պատրաստեց Նիկոլ Փաշինյանի համար, այնպես էլ հիմիկվանները նվեր են պատրաստում հաջորդ իշխանության համար։ Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբազվել է Նիկոլ Փաշինյանը, ինչով զբաղվել են բնապահպանները, […]

Աստվածաբանության դոցենտը բացահայտում է՝ ինչ է նշանակում սորոս

Ես չգիտեմ` Սորոսը համանուն հիմնադրամի տեր պարոն Ջորջի ազգանու՞նն է, թե՞ կեղծանունը, բայց իբրև հայ մտավորական` պարտքս եմ համարում հանրայնացնել այդ բառի ստուգաբանության իմ իմացությունը: Սորոս հունարեն բառ է, որը նշանակում է «քարերի կույտ», կամ պարզապես «կույտ»  (տե´ս Հր. Բարթիկյան, Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. I,  Երևան, 2002, էջ 434, 455):  Ուշադրություն դարձնենք այն հետաքրքրական հանգամանքին, որ […]

Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է անօրինական բնակեցման քաղաքականություն. Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող անօրինական բնակեցման քաղաքականության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «27 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյան շրջանը։ Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։ Առայսօր Շահումյանի շրջանը […]

Հարուստներին սատանայի կերպար տալով՝ աղքատության մեջ գտնվող մեր քաղաքացիների կյանքը չի փոխվելու

Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս հաճախ է խոսվում առանց մեղադրական ակտի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման, անցումային արդարադատության և այլ գործիքների մասին։ Ենթադրում եմ, որ մեր իշխանությունների այս քաղաքականությունն ուղղված է հասարակության ունևոր խավի հաշվին առավել չունևոր խավի պահանջմունքները բավարարելուն, ինչի մասին անուղղակիորեն ակնարկեց Փաշինյանը իր երկարաշունչ ասուլիսներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված