13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 12-17-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հունիսի 12-17-ին` հատկապես կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ […]

Հունան Պողոսյանը պատրաստ է վեթինգի

«Մտավախություններ չունեմ, ոնց կվերաբերի բոլորին, ինքս պատրաստ եմ ընդհանուր հիմունքներով ենթարկվել: Ինքս մտավախություններ չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ դրական արտահայտվելով վեթինգի մասին: Թե ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզում սևազգեստների առումով՝ հարցին, Հ.Պողոսյանը պատասխանեց, որ Սյունիքում ապրում է իրավահարգ ժողովուրդ, իսկ քրեածին հանցավոր միջավայրի տարրեր միշտ եղել են ու կան. […]

Ադրբեջանական կողմը շփման գծում գործողության մեջ է դրել հեռահար և դիպուկահար զինատեսակներ. Արցախի ՊԲ

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ), հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։   «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն […]

Չեմ պատկերացնում, որ Թրամփը հանրապետական թեկնածուի օգտին Սակրամենտոյում քայլերթ անի. Աշոտյան

Ես շատ ուրախ եմ, որ Աբովյան քաղաքը դիմադրեց այս թավշյա, իշխանազավթման գործընթացին: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հունիսի 9-ի՝ Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններին: Նշենք, որ տեղի ունեցած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվել էր: Աշոտյանը հայտնեց, որ շատ ուրախ […]

«2017թ. դեսպան Սվիտալսկին ասել է, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահությունը շատ բարձր չէ, բայց այն ավելի բարձր է, քան մի շարք եվրոպական երկրներում». Դավիթ Հարությունյան

Երեկ «Լույս» հիմնադրամի կողմից կազմակերպված անցումային արդարադատության և վեթինգի հարցերին նվիրված փորձագիտական քննարկման ժամանակ «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանն անդրադարձավ այն հարցերին, թե ովքե՞ր պետք է ռեաբիլիտացվեն անցումային արդարադատության ընթացքում, ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ ժողովուրդն անցումային արդարադատությունից, որո՞նք են լինելու անցումային արդարադատության արդյունքները, ի՞նչ չափելի չափորոշիչներ են լինելու, և ի՞նչ ժամկետներում են դրանք ստացվելու, արդյո՞ք հայկական անցումային […]

Եթե չլիներ Կարեն Կարապետյանը ոչ կլիներ ձեր «Դուխով» լոզունգը ոչ էլ ձեր «հեղափոխությունը

Նոր իշխանությունը նոր Հայաստանում շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը։ Իրենց բոլոր տապալումներում մեղադրել նախկին իշխանություններին, իսկ նախկին իշխանության ձեռքբերումները վերագրել իրենց։ Կան մի քանի վառ օրինակներ։ Երբ Նիկոլ Փաշինյանը գլուխը բարձր հիանում է, որ մենք ունենք բավականաչափ Իսկանդերներ և զենք նա երբեք չի հիշում, որ իր կառավարման ընթացքում չեն ձեռք բերվել այդ զենքերը և երբեք […]

Նիստից հետո կխոսեմ. Ռոբերտ Քոչարյանը դատարանում է /Ուղիղ/

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Նիստից առաջ երկրորդ նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ կխոսի նիստից հետո, ոչ այսօր: Նկատենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված