13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր հրաժարաան կպարտադրե՞ն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւ զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին: Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաեւ Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, եւ չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ […]

Նոր թանկացումների բոթ: Գույքահարկը զգալիորեն կբարձրանա. Փաստ

Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունման ար­դյունքում հանրապետությունում կներդրվի ան­շարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը: Նախագծի փաթեթն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով: Նա­խատեսվող փոփոխությունների արդյունքում զգալիորեն կբարձրանա գույքահարկը:  «Փաս­տի» հետ զրույցում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Աննա Մակարյանը նշեց, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու վրա. հատկապես խոցելի կլինի […]

Վարորդական իրավունք ստանալու կարգը կփոխվի. Ժամանակ

Հայաստանի կառավա­րությունը մտադիր է փոփո­խություններ կատարել «ճա­նապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրեն­քում:  Մասնավորապես առա­ջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստա­նալու համար դիմած անձն անցնի բժշկական հավա­տարմագրում: Կառավարու­թյունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վա­րելու ուսուցման կազմակեր­պումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեու­թյուն: Այսպես կոչված, ավ­տոդպրոցները պետք է լիցենզավորվեն; Այս եւ այլ հրպարակումներին ծանոթացք թերթի այսօրվա համարում:   

Թալանել են նախկին պատգամավորի տունը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեոն Ազիզյանի դիմումի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմաբ՝ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել […]

Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա

«Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թէ ո՛ւմ կուլ տա։ Դիմադրեցե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ. իմացե՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։ Եւ բոլոր շնորհների Աստվածը, – որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից […]

Խուսափենք ամառային խնդիրներից

Ամառն իր հետ հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի բերում է նաև խնդիրներ: Դրանք առավել կապված են մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի, արևի ուղիղ ճառագայթների ազդեցության, ինչպես նաև մի շարք վարակիչ հիվանդությունների` այս սեզոնին բնորոշ ակտիվացման հետ: Ամռանը շոգի, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ […]

Ո՞վ է ԱԱԾ-ի նյութերը հասցնում ՏերՊետրոսյանին

Ինչպես հայտնի է, շատերին զարմացրել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի  շարքային ակտիվիստներից մեկը  իր յութուբյան ալիքում զետեղել էր 2008-ի մարտի 1-ի  գաղտնաձայնագրության  ավելի ամբողջական  տարբերակը,  քան  տարածվել էր դեռ այն ժամանակ: Խոշոր հաշվով, սեւին սապոնն ինչ անի, եւ ձայնագրության հավելյալմասերը  դրական  ոչ մի շտրիխ չէին ավելացնում ԼՏՊ-ի կերպարին, բայց պարզապես պարզ է դառնում, որԼՏՊ-ի  թիմի ձեռքերը  հասել են ԱԱԾ-ի  արխիվներին, գրում է «Իրավունքը»: Իսկ թե ո՞վ կարող է կոնկրետ այդ արխիվներից նյութերհանել` տեղեկանում ենք Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող Ռոբերտ Ավագյանի ֆեյսբուքյան գրառումից: Ռ. Ավագյանը կշտամբում է Արթուր Վանեցյանին` ԼՏՊ-ի քրոջորդի  Առաքել Սեմերջյանին կրկին ԱԱԾվերցնելու համար, ինչպես նաեւ վրդովվում, որ Առաքելը Ֆեյսբուքում «լեզվին է  տալիս» եւ շարունակում քաղաքական գրառումներ թողնել:

Սահուն անցում են կատարելու «խաղաղության անհրաժեշտությանը» ու դանդաղորեն կամ արագ, կախված դիմադրության չափից, «կիրթ» մարդկանց հետ «քիրվայական» փաստաթուղթ ընդունեն

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մի ուղերձ ուներ՝ Արցախին որպես բեռ մի վերաբերվեք, Արցախը արժեք է։ 1998֊ին նա այս ուղերձի կարիքը չուներ, իշխանության մեջ կային հզոր համախոհներ հանձինս Վազգեն Սարգսյանի, ովքեր թույլ չտվեցին Արցախին որպես բեռ վերաբերվել։ Այժմ իշխանության մեջ համախոհներ չկան, զանգվածների մի մասն էլ աջակցում է նրանց, ում «Արցախի» բնակչությունը չի ընտրել»։ Պարզ է, չէ՞, […]

Ազատություն, արդարություն, հաղթանակ: Լարված իրավիճակ՝ Քոչարյանի աջակիցներին թույլ չեն տալիս անցնել փողոցը /տեսանյութ/

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մոտեցել են ԱԱԾ շենքին, սակայն ոստիկանների մեծաթիվ զորքը նրանց թույլ չի տալիս հատել Խանջյան փողոցը: Նրանք շրջափակել են ցուցարարներին: Ոստիկանության մի գումարտակ էլ հսկում է ԱԱԾ շենքը: Քաղաքացիները հայտարարեցին, որ ոստիկանների հետ չեն բախվելու :  https://www.youtube.com/watch?v=WUTlDtyr7vw

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի