Թալանել են նախկին պատգամավորի տունը
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 73-ամյա Նապոլեոն Ազիզյանի դիմումի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմաբ՝ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսի սկզբից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են մեծ քանակի եվրոարտադրության պատուհաններ, պատուհանի փեղկեր, ներսի դռներ և փականներ:
Նշված հասցե է մեկնել ոստիկանութան Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: