Ո՞վ է ԱԱԾ-ի նյութերը հասցնում ՏերՊետրոսյանին
Ինչպես հայտնի է, շատերին զարմացրել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարքային ակտիվիստներից մեկը իր յութուբյան ալիքում զետեղել էր 2008-ի մարտի 1-ի գաղտնաձայնագրության ավելի ամբողջական տարբերակը, քան տարածվել էր դեռ այն ժամանակ: Խոշոր հաշվով, սեւին սապոնն ինչ անի, եւ ձայնագրության հավելյալմասերը դրական ոչ մի շտրիխ չէին ավելացնում ԼՏՊ-ի կերպարին, բայց պարզապես պարզ է դառնում, որԼՏՊ-ի թիմի ձեռքերը հասել են ԱԱԾ-ի արխիվներին, գրում է «Իրավունքը»:
Իսկ թե ո՞վ կարող է կոնկրետ այդ արխիվներից նյութերհանել` տեղեկանում ենք Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող Ռոբերտ Ավագյանի ֆեյսբուքյան գրառումից: Ռ. Ավագյանը կշտամբում է Արթուր Վանեցյանին` ԼՏՊ-ի քրոջորդի Առաքել Սեմերջյանին կրկին ԱԱԾվերցնելու համար, ինչպես նաեւ վրդովվում, որ Առաքելը Ֆեյսբուքում «լեզվին է տալիս» եւ շարունակում քաղաքական գրառումներ թողնել: