28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն իր սիրած գործի վրա է` ուտում-խմում, քեֆ է քաշում ու ծիծաղում աշխարհի վրա

Քեֆ անողին քեֆ չի պակսի… Անհավատալի է, բայց փաստ։ Տարածաշրջանը, տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական կրքերը բառի բուն իմաստով եռում են։ Ոչ մեկը չգիտի, թե ինչով կվերջանա «ուղիղ տեղում»` առանց որեւէ տեսանելի պատճառի առճակատման նոր փուլ թեւակոխած ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացումը։ Հայաստանը Ռուսաստանին, ընդհանրապես աշխարհին կապող կամուրջներից մեկը ուր-որ է կարող է փլվել` Վրաստանով բեռնափոխադրումները (եւ ոչ […]

Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում «Իմ Քայլի» պատգամավորների անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Դեմ քվեարկածների հիմնական մասը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին: Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում այս անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ, հաշվի առնելով, որ՝ Նախագիծը ներկայացվել է […]

«Սա քաղաքական «սամազվանեցություն» է».Էդուարդ Շարմազանով

Եթե համապատասխան անձնավորությունն իշխանության լուռ համաձայնությամբ ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակել, ապա չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան արթնանա, եւ սուրճ խմելուց հետո որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:   «Չնայած իշխանությունը եւ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, […]

ՀՀԿ կանանց կազմակերպության ղեկավար Կարինե Աճեմյանը ԵԺԿ կանանց խորհրդի հրավերով մասնակցել է Թալինում կայացած Ամառային ակադեմիայի աշխատանքներին

Հունիսի 21-23-ը ՀՀԿ կանանց կազմակերպության ղեկավար Կարինե Աճեմյանը ԵԺԿ կանանց խորհրդի հրավերով մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Թալինում կայացած Ամառային ակադեմիայի աշխատանքներին։ Շուրջ 30 երկրների կին քաղաքական գործիչները քննարկել եվ արձանագրել են ԵԺԿ կանանց խորհրդի 2019-2024թթ ծրագրային դրույթները և տարբեր մարտահրավերներին դիմակայելու նպատակով կանանց ներուժը լավագույնս կիրառելու ռազմավարությունը։   ՀՀԿ կանանց խորհուրդը ապագայում ևս շարունակելու է […]

Հունիսի 23-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Չարենցավանում էր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ հունիսի 23-ին Չարենցավանում անցկացվեց մարզական միջոցառում: Միջոցառմանը մասնակցեցին Չարենցավանի և հարակից գյուղերի 8 հավաքական թիմեր, որոնք իրենց ուժերը չափեցին ֆուտբոլ, ձեռքի ուժ և կշռաքարի բարձրացում մարզաձևերում: Մարզիկների թիվն անցնում էր 100-ը: Միջոցառման մասնակից թիմերն ու անհատ մարզիկները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, պատվոգրերով, հուշանվերներով, մարզահագուստով և գնդակներով:   

Շտապ հավաք Սահմանադրական դատարանի դիմաց. ՎԵՏՕ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն այսօր` 24.06.2019թ., ժամը 16:00-ին Սահմանադրական դատարանի դիմաց շտապ հավաք կազմակերպելու մասին «ՀՀ սահմանադրական կարգի տապալումը, որը զուգորդվեց կառավարական շենքերի ապօրինի արգելափակմամբ, Ազգային ժողովի ապօրինի շրջափակմամբ, պատգամավորների նկատմամբ ճնշումներով, դատարանների մուտքերի ապօրինի արգելափակմամբ, դատական իշխանության վրա հրապարակային և բացահայտ ճնշումներով, ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ ոտնահարումներով, արդեն հասել է անթույլատրելի աստիճանի՝ վերածվելով […]

Պոնչո ցուլը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ամերիկյան Ալաբամա նահանգում պահվող 7-ամյա Պոնչո ցուլը ճանաչվել է աշխարհում ամենաերկար եղջյուրներ ունեցող կենդանին: Եղջյուրների երկարությունը կազմել է 3 մետր 23 սանտիմետր: Ռեկորդը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Պոնչոն ապրում է Գուդվաթեր փոքրիկ քաղաքում: Նրա տիրոջ խոսքերով, ցուլը չափազանց խաղաղասեր է, ոչ մեկին միտումնավոր վնաս չի հասցրել: Սիրում է ուտել խնձոր, գազար և զեֆիր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի