«Քաղաքական օրակարգը ստեղծում են մարդիկ ում խոսքը պահանջված է՝ այդ առումով մեր երկրում դեռ բան չի փոխվել». Արա Վարդանյան
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր երկու առաջնորդները։ Այս մարդկանց ղեկավարության ներքո Հայ ազգը տոնեց դարերով սպասված հաղթանակը։ Այս մարդկանց շնորհիվ մենք ամբողջությամբ թալանված և ավիրված երկրից դարձանք արագ զարգացող երկիր։
Ներկայիս իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ պնդում եմ, որ այս մարդիկ անցած էտապ են. Լավ, եթե այդպես է, ապա ինչու՞ էր ամբողջ հանրապետությունը շունչը պահած ուշադիր նայում Նախագահ Քոչարյանի հարցազրույցը։ Ինչու՞ էիք հետ տալի և կրկին նայում։ Ինչու՞ էիք փորձում ձեր իսկ բարեկեցության բանալին գտնել Նախագահի կողմից արտահայտված մտքերի մեջ։ Ինչու՞ էիք բոլորով մյուս օրը քննարկում այդ հարցազրույցը։
Ամեն անգամ երբ տեսնում եք “Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց” անվանումով նյութերը, միանգամից բացում և լսում եք՝ կրկին պատասխաններ ման գալով այսօրվա անհասկանալի վիճակից դուրս գալու ուղղությամբ։
Ճշմարտությունը մեկն է՝ քաղաքական օրակարգը ստեղծում են մարդիկ ում խոսքը պահանջված է՝ այդ առումով մեր երկրում դեռ բան չի փոխվել։ Օրակարգը թելադրվում է երկու հերոսներով։
Մի պահ պետք է կանգ առնել և մտածել թե ուր ենք մենք գնում և ում հետ։ Ինձ համար պատասխաններն ակնհայտ են»։