23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Աննախադեպ եթեր դիվանագիտական «աննախադեպ» հաջողությունների մասին». Արմեն Աշոտյան

«Աննախադեպ եթեր դիվանագիտական «աննախադեպ» հաջողությունների մասին։ Որոշ բաց փակագծեր:

«Անցած շաբաթվա վերջին հայաստանյան քարոզչական դաշտը ողողվեց վերնագրերով, որոնք վերաբերում էին աննախադեպ որակվող քաղաքական հաջողություններին խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում Լյուքսեմբուրգում տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ նիստի իրադարձություններին, հայկական պատվիրակության ակտիվությանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանն ուրախ է, որ կատարված աշխատանքն իր արդյունքները տվել է, հայկական պատվիրակությունը կարողացել է խնդիրներ հարթել Լյուքսեմբուրգում. «Դեռ վերջնական որոշումը չկա Վեհաժողովի կողմից, բայց ըստ պատվիրակության, կարող ենք ասել, որ հիմնական վտանգնեը չեզոքացված են:

Սակայն, երբ իշխանությունների քարոզչամեքենան աշխատում է աննախադեպ, առնվազն ազնիվ քայլ չի արվում հասարակության և քաղաքական կենսափորձ ու աշխատանք կատարած մարդկանց նկատմամբ: Իրականում Լյուքսեմբուրգում հայկական պատվիրակության, Հայաստանի միացայալ ջանքերով չեզոքացվել են վտանգները, որոնք կարող էին և չլինել: Շատ ավելի ուժեղ բանաձևեր ընդունվել են խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ մինչ իշխանափոխությունը: Այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնում այդ ամեն ինչը փաթեթավորել ճռճռան թղթերի մեջ և մատուցել որպես աննախադեպ հաջողություն: Որևէ աննախադեպ բան տեղի չի ունեցել:

Այս ֆոնի վրա բարոյական չէ որոշ գործող խորհրդարանականների կողմից, որ իրենք հերոսական պայքարել են նախորդ իշխանությունների կողմից բացթողումներով կատարված աշխատանքների արդյունքում ձևավորված խնդիրների դեմ: Սա ազնիվ չէ: Նորից կրկնում եմ՝ նախորդ խորհրդարանն այս խորհրդարանին թողել է աննախադեպ ձեռքբերումներ, մեծ կատարված աշխատանք և շարունակելու հնարավորություն:

Հարգելի նոր իշխանություններ, մի փնտրեք ձեր անհաջողությունները նախորդների կատարած աշխատանքում, մանավանդ, որ մասնավորապես այս դեպքով առնվազն ստում եք: Եթե ինձ չենք հավատում, հարցրեք Արարատ Միրզոյանին, ով 2017 թվականից եղել է ԵԱՀԿ խորհրդանական պատվիրակության կազմում: Երբ քննադատում ենք նախորդների աշխատանքը, հիշեք, որ այնտեղ մարդ ունեիք՝ Արարատ Միրզոյանը: Ես իհարկե չեմ հիշում, որ Միրզոյանը ելույթ ունեցած լինի ԽՎ-ի շրջանակներում, բայց վստահ եմ, որ նրա բարոյականությունը կների հերքելու իր թեմակիցների կողմցի տարածվող հերհյուրանքները»,-ասաց Աշոտյանը:

Աշոտյանը նաև հայտնեց, որ Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունի նաև ՀՀԿ-ն ու անձամբ ինքը. «Սա ասում եմ առաջին անգամ: Երբ հետևում էի լրահոսին, բոլորը հիշում էին պատվիրակության, ԱԳՆ-ի, դիվանագետների աշխատանքի մասին, շնոհարակոլություն էին հայտնում: Իհարկե մենք այդ շնորհակալությունների հույսին չենք մնացել, բայց ազնիվ ու արդար գտնվելու համար և գաղտնիքներ չունենալու նպատակով, ուզում եմ տեղեկացնել, որ գործող իշխանությունների խնդրանքով նաև անձամբ ես և կուսակից ընկերներս լծվել էինք համապետական, համազգային կարևորության այս խնդրի լուծման ջանքերին: Կարծում եմ, որ պարտավոր եմ սա ասել, գործող իշխանությունների առաջարկությամբ ՀՀԿ-ն մասնակցել է աշխատաքներին ու զգալի աշխատանք կատարել: Ասեմ, որ բոլոր զարգացումների մասին մեր խորհրդարանական գործընկերները տեղեկանում էին հենց ինձանից: Ավել փակագծեր չեմ բացի, հուսով եմ դրա կարիքը չի լինի:

Պարզապես, հարգելի իշխանության գործընկերներ, երբ ասում ենք, որ ձեզ հետ աշխատելու առաջարկությունը պետք է լինի հրապարակային խնդրանք, հենց նման դեպքերի համար էինք ասում, քանի որ առնվազն ազնիվ չէ, երբ դուք աջակցության կարիք ունեք, դիմում եք, իսկ երբ գործերը լավանում են, տեղում մոռանում եք նրանց, ովքեր հստակ աշխատանք են կատարել և լումա ունեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ