Չափազանց վտանգավոր են Արցախի իշխանության հասցեին մեղադրանք-սպառնալիքները. «Հանրապետություն» կուսակցություն

Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդի հայտարարության մեջ: «Անցած մեկ տարում «Հանրապետություն» կուսակցությունը սատարել է Հայաստանում թավշյա հեղափոխության ձեռքբերումները և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործողությունները: Մենք անցած մեկ տարում մշտապես բարձրաձայնել ենք նաև այն անընդունելի քայլերը, որ այս ընթացքում կատարվել […]