16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուստիանը գալիս է պալատ, նստում Նազարի կողքը, փող աշխատում և էշի տեղ դնում հպարտ հպատակներին

Հայ ժողովուրդը դեռ ընտրություն չի կատարել իր էպոսի հարցում: Սասունցի Դավի՞թ, թե՞ Քաջ Նազար: Ավելին, դեռ չի կողմնորոշվել, թե Նազարի ո՞ր տարբերակն է իր համար ավելի հոգեհարազատ՝ Հովհաննես Թումանյանի՞ հեքիաթում գրածը, թե՞ հետագայում Դերենիկ Դեմիրճյանի պիեսում նկրագրվածը: Հստակություն չկա նաև Ուստիանի հարցում: Հայ ժողովուրդը դեռ փնտրտուքի մեջ է, թե ո՞ր սցենարային զարգացումն է ճիշտ: Մի […]

Նիկոլ Փաշինյանը սպառնում է իրեն քննադատողներին

Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սեւանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջեւան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի: Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում: Նաեւ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին […]

Երեկոյան Երեւան՝ զարդարված ու մատնված անտարբերության

Եվրոպայում ուսանելուս ժամանակահատվածում մեր՝ ուսանողներիս ամենասիրելի զբաղմունքը երեկոյան Սոֆիայի կենտրոնով քայլելն էր, որտեղ գտնվում էր քաղաքի հուշարձանների մեծ մասը: Դա նաև զբոսաշրջիկների սիրելի զբաղմունքն էր, որոնք տուրիստական ծեծված ուղիներով քայլելուց հետո մեծագույն հաճույքով ճեմում էին երեկոյան քաղաքով: Անտեղի չէ նշել, որ ոչ վաղ անցյալում նոր թրենդ է ձևավորվել տուրիզմի ոլորտում, որը կոչվում է գիշերային տուրիզմ, […]

Ժողովուրդ, սա մեր պետության ամոթն ա, սթափվեք. Էդուարդ Շարմազանով

«Վերջին մեկ տարվա ընթացքում ինչ ասես չտեսանք: Էլ ասֆալտին փռելու հիստերիկ կոչեր, էլ ԱԱԾ-ով սպառնալիքներ, էլ պատին ծեփել, «վնգստալ», էլ դատարանների շրջափակում, էլ Դուշանբեի կախարդական վերելակ, էլ «օտարերկյա գործակալներ», Արցախում «դավադիր ուժեր», խորովածի փառատոն, Քաշքայի գովազդ ու էլի բազմաթիվ նիկոլական գլուխգործոցներ: Բայց խայտառակության գլուխգործոցը ահաբեկչական գործողության մասնակիցների ազատ արձակումն էր և Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը: […]

«Էս ինչ լակոտներ Գ7-ական լոզունգներով առաջ անցան` սեր…հանդուրժողականություն… »

Մեզ թավիշ պետք չէ! Մեզ երկաթե բռունցք է պետք` արտաքին թշնամիները քնած չեն: Էս ինչ լակոտներ Գ7-ական լոզունգներով առաջ անցան` սեր…հանդուրժողականություն… Վայ, սիրե~մ ես ձեզ….բայց ոչ ես, ոչ ինձ նմանները ձեր ղզիկ քայլերը չեն հանդուրժելու!  Էժանագին ցնծությամբ ոգևորված մասսաներին խաբեք, մեզ չեք կարող` այդքան ուղեղ չունեք, այ ոչիկ-փուչիկներ… /Գարշոկից վերկացողը կյանք ա սովորացնում: ???/ Էլ չասեմ […]

Ամեն տեսակ խնդրանքների եւ չարից պաշտպանության աղոթք

Որդի՛ կենդանի Աստծոյ, ամէնօրհնեա՛լ, Անքնին ծնունդ դու ահաւոր հօր, Քեզ համար չկայ ոչինչ անհնար ու անկարելի: Երբ ողորմութեանդ փառքի անստուեր ճաճանչները ծագեն, Կհալուեն մեղքերը, կհալածուեն դեւերն ու կջնջուեն յանցանքները, Կխզուեն կապանքները, կխորտակուեն շղթաները, Կկենդանանան մեռեալները, կբուժուեն զարկուածները, Եւ վէրքերը կառողջանան. Կվերանան ապականութիւնները, տեղի կտան տխրութիւնները, Կնահանջեն հեծութիւնները, կփախչի խաւարն, ու մէգը կմեկնի, Կցրուի մառախուղն, ու […]

Ո՞վ պետք է պատասխան տա պետբյուջեից միլիոնավոր դրամների փոշիացման համար. 168 Ժամ

Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին Հայաստան էին տեղափոխվել արտասահմանյան ավիաընկերության միջոցով։ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասել էր, որ արտասահմանյան փոխադրողին այլընտրանք չկա, քանի որ «տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս […]

Իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի մթնոլորտ ապահովելու համար. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի, համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։ Հանձնարարվել է նաև այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի