«Ամենակարևոր մեսիջներից մեկը, որ Նիկոլը և իր թայֆեն հասկանան՝ այս երկրում ժողովուրդը միայն Նիկոլը ու իր թիմակիցները չեն». Մենուա Հարությունյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում կարճ գրառում է հրապարակել, որում ասված է. «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»։ Նշենց, որ այսօր տեղեկություն է տարածվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, որով Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար: ԱԱԾ տնօրենն առաջինը խոսեց Թոխմախի Բաբոյի մասին. «Իր հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, […]
Վարչապետի առաջարկությունը միայն դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին համակարգային չէ, այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նրա խոսքով, եթե վեթինգ, ապա այն պետք է իրականացնել դատական և իրավապահ մարմիններում: «Եթե մենք մտնում ենք վեթինգի տակ, ապա մենք պետք է կարողանանք այդ գնահատումը իրականացնել իրավապահ մարմիններում […]
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Մեյը նաև հայտարարել է, որ հունիսի 7-ին պատրաստվում է լքել Պահպանողականների կուսակցության ղեկավարի պաշտոնը: «Ես Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետն էի, բայց հաստատ ոչ վերջինը: Փորձեցի հնարավորության սահմաններում անել ամեն բան բրիտանացիների համար»,- իր ելույթում ասել է նա և հուզված […]
ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և վստահություն հայտնել, որ այսուհետ բավարար ժամանակ կունենա՝ հատկապես միջազգային մասնագիտական գործունեության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար: Գագիկ Հարությունյանի հրաժարականի տեքստում, մասնավորապես, ասված է. «Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի […]
Ժողովուրդ, ներողություն՝ մարդիկ, ամոթ է. եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն ու եվրոպական կառույցները միանշանակ չեն իրենց հայտարարություններում. դրանց բոլորի տեքստերում, այո, մարդիկ սատարում են դատաիրավական փոփոխությունների` Փաշինյանի հանձնառությունը, բայց բոլորը, անխտիր բոլորը կոչ են անում ՀՀ վարչապետին չշրջանցել ՀՀ Սահմանադրությունը: Մի ասեք, որ սատարում են, մի ասեք, որ քննադատում են, ամաչե՛ք, որ ՀՀ Սահմանադրության մասին ՀՀ վարչապետին […]
Բագրատաշենի անցակետում օրերս Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականների հետ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումը օրինական է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Օպերատիվ միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, որևէ խախտում ԱԱԾ ծառայողների կողմից չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, ինքնավնասման, ինքնասպանության փորձի են դիմել: Ես համարում եմ, որ ինքնասպանության […]