«Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա». ՀՅԴ
Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՅԴ ՀայաստանիԳերագույն Մարմնի շնորհավորական ուղերձը Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների և հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։ Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրվանի եզրափակումն էր և, միևնույն ժամանակ, որակապես ու բովանդակությամբ նոր փուլի սկիզբը։ Նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ […]





































